Posted in Մայրենի

Ըմբոստի մահը

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Բաղեղ — մագլցող բույս , գազջ — տաք ու սառի միրև ջերմություն , գիջություն — թացություն , պատուտակ — փաթաթվող բույս , վաղեմի — հին , ճգնել — աշխատել , անոթի — սոված , պապակ -ծարավ։

2. Բնութագրի՛ր ըմբոստ ծառին՝  օգտագործելով  հատվածներ ստեղծագործությունից:

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին։ Նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում ։

3.  Բնութագրի՛ր անտառի ծառերին:

Անտառի  ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

4. Ո՞րն է ստեղծաործության հիմնական ասելիքը: 

Ծառը ձգտում էր ավելի լավ պայմաններում մեծանար ու ուզում էր , որ իրա նման շատ ծառեր լինեն բարձրում ՝արևին մոտ,որ հորիզոնը երևա։Նա դժվար ,բայց հասավ իր նպատակին ,քիչ կարողացավ ապրի, բայց <<— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։>> ապրեց։