Posted in Գրականություն 9

Արևմտահայ գրականության ընթերցումներ

1․ Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին:

Ռուբեն Սևակ <<Սիրոյ շողքերը>>

Երգը յուշքին
Սըրտիս խորէն
Կուլայ ուժգին
Վհատօրէն։

Ու տրտմագին
Սէրըս նո՜րէն
Կը ծնի ցաւին
Խարոյկներէն։

Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրայ Սիրոյս,

Որպէսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին

Posted in Գրականություն 9

Ամփոփում <<Համո Սահյան>>

Համո Սահյան <<Ամպրոպից հետո>>
Համո Սահյան <<Ժայռից մասուր է կաթում>>
Համո Սահյան <<Մայրամուտ>>
«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»
Համո Սահյան <<Երեխայի պես>>
Համո Սահյան <<Ջրի պես>>

Posted in Գրականություն 9

Համո Սահյան <<Ամպրոպից հետո>>

7. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունում պատմում է , որ երբ ինչոր մի դժվարություն է լինում ամպայման դա հաղթահարելի է և մեր ուժերի սահմանում է լինում։

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Ճերմակ շուշան ավելի ճերմակ

Կակաչն ավելի կարմիր է լինում

Սարերն ավելի բարձր են երևում

Խոտերն ավելի կանաչ են լինում

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից  հետո,   լինել,  ավելի

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Տխրությունից  հետո երբ ամեն ինչ անցնում է ավելի ուրախ է լինում։

Posted in Գրականություն 9

Համո Սահյան <<Ժայռից մասուր է կաթում>>

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առու։

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռի վրա  մասուր է աճում և ցած է ընկնում:

  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում
Կարմիր սարսուռ է տանում։

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի։

Առուն բարի է այնպես։

Բայց երբ թռչում է քարից։

  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
  1. Մակդիր
  2. Համեմատություն
  3. Փոխաբերություն
  4. Նկարագրությունը
Posted in Գրականություն 9

Համո Սահյան <<Մայրամուտ>>

Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

    Ես սիրում եմ գիշերը , որովհետև այդ ժամանակ աստղերը դուրս են գալիս , լուսինը վառ երևում է և գիշերը ընկերներով հավաքվում ենք խարույկի մոտ և մարշմելո ուտում (բայց ոչ ամեն անգամ)։

Posted in Գրականություն 9

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

3. 7-ից 10 նախադասությամբ գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր բոլորը իրենց հանգիստ են զգում և իրենց կյանքն են վայելում։ Մենք բոլորս վաղ, թե ուշ մեծանում ենք, բայց այն օրերը, որոնք եղել են մեր վաղ տարիներում, մնում են մեր հուշերում։ Կան մարդիկ որոնք չեն մտածում իր կյանքի մասին և անում են այնպիսի քայլեր, որոնք իրենց կյանքին ավարտ են հասցնում։ Իմ հրաշք աշխարհում մարդիք իրենց կյանքը գնահատում են և վայելում են իրենց կյանքի ամեն մի ակնթարթը։

Posted in Գրականություն 9

Համո Սահյան <<Երեխայի պես>>

2. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ: Փորձիր վերլուծել:

Երեխայի պես

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

Վերլուծում

Այս բանաստեղծությունում Համո Սահյանը գրում է իր կյանքի մասին , որն իր բանաստեղծությունները միայն իր մասին են հիշեցնում և , որ եթե իր բանաստեղծությունները անհետանան ինքն իր տեղը չի գտնի և օտար իրեն կզգա։

Posted in Գրականություն 9

Համո Սահյան <<Ջրի պես>>

Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Ընտրիր մեկը և բարձրաձայն կարդա դասարանում:

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

Posted in Գրականություն 9

<<Տաղ անձնական>>

4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր«Տաղ անձնականի» բովանդակությունը:

Բանաստեղծությունը կոչվում է տաղ անձնական այն իմաստով , որ

Այս երգում Չարենցը երգում է այն , որ զղչում է նրա համար , որ նույնիսկ ցտեսություն չասեց Կարինե Քոթանջյանին և ով նրան տեսնի թող ասի , որ Չարենցն նրան ասաց մնաս բարով։