Posted in Հայոց լեզու 8

  «7,8-րդ  դաս.  հիմնական  բաժինների   կրկնողություն» 

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

     1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
     2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
     3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին
     4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

  • Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման.
  •  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  • սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  • ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  • Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

       1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

       2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

       3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

       4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

  • Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում. 

    ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

    1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

  • Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
    1)
      ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
    3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
  • սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն
  • Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.
  •  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
  •  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
  •  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
  •  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար
  • Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում  հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև  ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.  

      1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

  • Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն
  • 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10
  • Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, MgO,  Ni, S8

    2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  1.  Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

  1. Հետևյալ  մոլեկուլներից  որոնցու՞մ  է  առկա  և՛  իոնային, և՛  կովալենտային  կապ.

  ա)  H2      բ)   CH4      գ)  NH3      դ)  Na2O2       ե)  N2H4      զ) NH4Cl      է)  CaCl2      ը)  Na2O

1) դ, զ  Նատրիումի գերօքսիդ                         2)  ա, բ, գ   խրոհմային թթու                            3)   դ, ե, զ Նատրիումի հիդրօքսալատ                              4)  է, ը  Կալցիումի քլորիդ  

  1. Սովորական պայմաններում  (20 oC)  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր.

       1)  կալիումի ֆտորիդ,  բրոմ,  յոդ,  ջուր

       2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ, սպիրտ

       3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին, ազոտ

       4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ, յոդ, օսլա

  1.  Որո՞նք  են  մոլեկուլային   բյուրեղավանդակով  պարզ  նյութեր. 

ա)  Cալմաստ           բ)  P4               գ)  S8                   դ) Si                ե)   I2       զ)  Cգրաֆիտ       է)  Pսև                       ը)  Br2

1)  բ, գ, է, ը                   2)   ա, դ, զ, է                       3) բ, դ, զ,ը                           4)  բ, գ, ե, ը 

  1.  Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

       1)  միայն  պինդ  վիճակ                                  3)  միայն  հեղուկ  վիճակում

       2)  միայն  գազային վիճակում                       4)  բոլոր  երեք  վիճակներում                                                         

  1. Որքա՞ն   է   ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը   4սմ3  է, իսկ  ոսկու         

      խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) 38,6գ                             2) 9,65գ                          3)  77,2գ                                4) 4,825գ

  1.   Ո՞ր  մեծությունը  կամ  հատկանիշը  կարող  է  փոփոխվել  քիմիական     

       գ)  նյութի  բնույթը,  դ)  նյութերի  գումարային  զանգվածը,  ե)  նյութերի  գույնը.

       1)  բ,գ,դ                         2)  ա,գ,ե                          3)  ա,բ,ե                           4)  բ,գ,դ

  1.  Ո՞րն  է  ֆիզիկական  երևույթ.

      1)  ջուրը  տաքացնելիս` պղպջակների  անջատվելը

      2)  պղպջակների  անջատվելը  ջուրը  էլեկտրոլիզի  ենթարկելիս

      3)  օզոնի  առաջացումը  ամպրոպի  ժամանակ

      4)  գլյուկոզի  խմորվելը

  1.   Հետևյալ  երևույթներից  որո՞նք  են  քիմիական.

      ա)  անձրևի  տեղալը                                                         ե)  երկաթի  ժանգոտումը

      բ)  մագնեզիումի  այրումը  թթվածնում                        զ)  սպիրտի  թորումը

      գ)  սնդիկի  գոլորշիանալը                                               է)  պղնձե  իրերի  կանաչելը

      դ)  ցինկի  փոխազդեցությունը  աղաթթվի  հետ

      1)  ա, բ, գ, դ                 2)   բ, դ, ե, է                    3)  բ, դ, ե, զ                    4)  ա, բ, գ, զ

  1. Հետևյալ  նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու 

     աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2

     Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O, BaO, CO2, Al2O3, MgO, SO3Ca(OH)2, Fe(OH)2, NaOH, Al(OH)3HNO3, HCl, H2SO4, H3PO4AgNo3, NaHCO3, NaCl, K2SiO3, CuSO4
  •  Ո՞ր  շարքում  են   տարրերը   ներկայացված   ըստ   երկրակեղևում   դրանց  տարածվածության  նվազման.

       1)  ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                  

      2)  սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ

      3)  թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

      4)  թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

  •  Ո՞րն  է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը.
  • ալյումին                  2)  պղինձ                      3)  երկաթ                     4)  մագնեզիում
  • Ո՞րն  է  Տիեզերքում  ամենատարածված  տարրը.

     1)  թթվածին                  2)  ջրածին                     3)  ածխածին                4)  ազոտ

  • Որքա՞ն  է  կենսածին  տարրերի` C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի    

      օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).    

    1)  24 %                            2)   97 %                          3)  76 %                        4)  62%

  • Երկրակեղևում  թթվածնի  և  սիլիցիումի  զանգվածային  բաժինները  հավասար  են     

      0,48    և  0,28, համապատասխանաբարԵրկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը   

      քանի՞   անգամ   է  մեծ  սիլիցիումի  ատոմների  թվից.   

     1)   2                                2)  2,5                              3)  3                                 4)  4

  •  Ո՞րն  է  զանգվածի  ատոմային  միավորը(զ.ա.մ.).
  • 13C ատոմի  զանգվածի  1/12  մասը                   3)  12C  ատոմի  զանգվածի 1/12  մասը
  • 12C ատոմի  զանգվածը                                        4)  2H  ատոմի   զանգվածը
  •  Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից
  •  Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆորթթվածինածխածիներկաթ և ազոտ   քիմիական      

      տարրերի նշանները.
     1) F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

  •  Բնական  սիլիցիումը  երեք  իզոտոպների  խառնուրդ  է, որոնց  մոլային  բաժիններն   

 են`  28Si – 92%,  29Si – 5%  և  երրորդ  իզոտոպինը` 3%: Ո՞րն  է  երրորդ  իզոտոպի     

       զանգվածային   թիվը, եթե  սիլիցիումի  հարաբերական  ատոմային  զանգվածը  28,11  է.

      1)  30                                2)  31                                 3)  27                              4)  32

  • Օրգանիզմում  գլյուկոզի  թթվածնավոր  և  անթթվածին  ճեղքումներին  մասնակցում  է  մի   նյութ,  որի  20  մոլեկուլի  զանգվածը   3,256 • 10-21  գ  է

      Որքա՞ն  է  այդ  նյութի  հարաբերական     մոլեկուլային  զանգվածը.

      1)  98                                  2) 56                                 3) 80                                4) 40

  • Ո՞ր  արտահայտության  մեջ  է  խոսվում  թթվածին  քիմիական  տարրի  վերաբերյալ.
  •  ստացվում  է  ջրածնի  պերօքսիդի  քայքայումից
  •  անհրաժեշտ  է շնչառության  համար
  •  վատ  է  լուծվում  ջրում
  •  ատոմն  ունի   1s22s2p4 էլեկտրոնային  բանաձևը
  • Բնութագրեք   հետևյալ AL  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը AL
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =2
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)13 էլեկտրոն
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը 4

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞  ոչ մետաղական…                                                թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ), տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,     տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում):

  • Համապատասխանեցրե´ք  նյութի  հատկությունները  և  անվանումը.
                    Հատկություններ          Անվանում
ա)  բնորոշ  հոտով  թափանցիկ  հեղուկ բ)   ջրում լուծվող  սպիտակ  պինդ  նյութ գ)  մետաղական  փայլով  պինդ գունավոր  նյութ դ)  ջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազկավիճ
սախարոզ
քացախաթթ
թթվածին
յոդ
քլոր

  Ո՞ր շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.

 1)  ա3, բ2, գ5 , դ4                                                    3)   ա3, բ2, գ5 , դ6

       2) ա3, բ1, գ6 , դ4                                                   4)   ա6, բ1, գ5 , դ3

  •  Հաստատեք  կամ  հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.
  • Թթվածին  պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է:
  • Բոլոր  օքսիդները  ջրում  լուծելի  են:
  • Բոլոր  օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:
  • Հիմնային  օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:
  • Ըստ  CaCO3  → CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:
  • Na2O, CO2,  N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ:                                                    
 123456
 Ճիշտ  է      
 սխալ  է      
 չգիտեմ      
  • Համապատասխանեցրեք  քիմիական  տարրի  նշանը,  դրա  բարձրագույն  օքսիդի  հիդրատի  ընդհանուր  բանաձևը   և  հիդրատում  տարրի  օքսիդացման  աստիճանը.
 Տարրի  քիմիական             նշան                   Օքսիդի  հիդրատի                     ընդհանուր                բանաձև    Տարրի  օքսիդացման        աստիճանը
          ա)  Cu           բ)   Li           գ)  Al           դ)  S           ե)  N         1)  ROH        2)  R(OH)2        3)  H2RO4        4)  H3RO3        5)  HRO3  Ա) +3  Բ)  +1  Գ)  +4  Դ)  +2  Ե)  +6  Զ)  +5

  Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.                                                                                 

  1. ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե                                       3)  ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ                               

 2)   ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ                                        4)  ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ

35. Տրված են հետևյալ ռեակցիաների հավասարումները.

     ա)  4NO2 + O2 + 2H2O = 4HNO3

     բ)  Fe + CuSO4 = FeSO4 + Cu

    գ)  2CO + O2 = 2CO2

    դ)  3NaOH + AlCl3 = 3NaCl + Al(OH)3

    ե)  2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2

    զ)  CaCO3 = CaO + CO2

   35-ա)  Տրվածներից   որո՞նք  են  և՛ միացման, և՛ օքսիդացման–վերականգնման   

             ռեակցիաների  հավասարումներ.

     1) ա, բ, ե                        2) ա, բ, գ                         3)  ե, դ                                4) ա,գ

   35-բ)  Ըստ  և՛ քայքայման, և՛ օքսիդացման–վերականգնման ռեակցիայի   

          հավասարման՝   որքա՞ն  է  օքսիդիչ  տարրի  կարգաթիվը.

         1) 8                                  2) 19                             3)  20                                 4) 25

  •  Տարրի  RO2  բանաձևով  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  72,73 %  է:

36- ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  կարգաթիվը…

      36-բ)   Որքա՞ն  է   RO2  օքսիդի  մեկ  մոլի  հետ  փոխազդած  կալիումի  հիդրօքսիդի 28 % զանգվածային  բաժնով  լուծույթի  առավելագույն  զանգվածը…

  • Տրված  է  փոխարկումների  հետևյալ  շղթան.  Fe X1→FeCl2 X2→FeCl3՝

     37- ա)  Որո՞նք են փոխարկումների տրված շղթայում  X1 և  X2 նյութերը.

    1) Cl2 և Fe                    2) HCl և KCl                   3) Cl2 և KCl                    4) HCl և Cl2

    37-բ)  Ի՞նչ ծավալով (լ, ն. պ.) X2 նյութ  կծախսվի  65 գ FeCl3  ստանալիս` ըստ  տրված  փոխարկումների շղթայի

   1) 2,24                           2) 4,48                              3) 1,12                              4) 3,36

  •   R  մետաղը   թթվածնի   հետ  առաջացնում  է  օքսիդ, որում  մետաղի զանգվածային  բաժինը  52,94 % է: Հայտնի է, որ  այդ  մետաղի  իոնում պրոտոնների  և էլեկտրոնների  թվերի  տարբերությունը  3  է:  

    38-ա) Որքա՞ն  է  R  տարրի  կարգաթիվը.                                                                                             

  1. 11                           2)   20                                  3)  13                               4)  12 

    38-բ)  Ի՞նչ ծավալով (մլ, ն.պ.)  գազ  կանջատվի  0,54 գ մետաղի  և  4,38 %   

          զանգվածային  բաժնով   քլորաջրածնի  50 գ լուծույթի փոխազդեցությունից.

  1.  112                      2)   224                                  3)  336                            4)  672
  •  Պարբերական  համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

     39- ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ)108

     39-բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս 74%

  •   Քիմիական  տարրի  իզոտոպի  զանգվածային  թիվը  127  է:

 40-ա)  Որքա՞ն  է  այդ  իզոտոպի  ատոմում  պարունակվող  նեյտրոնների  թիվը 127

       40-բ)  Որքա՞ն  է  այդ  տարրի  բարձրագույն  օքսիդին  համապատասխանող  հիդրատի

                  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը…

       Ճիշտ կատարած առաջադրանքների  թիվը  25-34   35-46  47-55   56-63
         Միավորը    4-5    6-7   8-9  9-10

         Առաջադրանքները  Ձեզ  համար  սիրով  կազմեց`  Վեներա  Հայկի  Խառատյանը

Posted in Հայոց լեզու 8

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  • Ներկայացրե’ք առարկայից ձեր ձեռքբերումները և հաջողությունները,

  • Ստացված, կարևոր նախագծեր,

Իսկ դու գիտեի՞ր․․․
Ընկերներ TV

  • Ուսումնական տարվա ընթացքում կարդացած գրքեր, 

Հարի Պոտտեր 1 , Հարի Պոտտեր 2 , ծաղիկներ Էրջենոնի համար , Սրճարանն աշխարհի եզրին։

  • Չորս ամիսների հաշվետվությունների հղումները։

Մարտ ամսվա հաշվետվություն
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Մայիս ամսվա հաշվետվություն

Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք 23․05․2023

Մայիս ամսվա հաշվետվություն

Տեղադրե՛ք համապատասխան հղումները․

Posted in Հայոց լեզու 8, Նախագծեր

Շվեդական տարբեր ուտեստներ

1․ Սյուռսռօմմինգ

Շվեդիայում ամենաարտասովոր ավանդական ուտեստը Սյուռսռօմմինգ-ն է՝ թթու ծովատառեխը: Հարկ է նշել, որ ոչ բոլորն են համարձակվում համտեսել այս նրբագեղությունը, որն ունի շատ սուր հոտ։ Սյուռսռօմմինգ-ի պատրաստման գործընթացը տևում է ավելի քան 3 ամիս։ Սկզբում հոդվածի աղբյուրը News ամսագիրն է լուսանկարներում, որտեղից բոլորը պատճենում են բովանդակությունը՝ BigPicture.ru-ն տակառներում թթու ձկան մասին, այնուհետև գլորում են բանկաների մեջ: Ֆերմենտացման գործընթացի արդյունքում սափորները հաճախ ուռչում են։ Խորհուրդ է տրվում ծովատառեխը բացել դրսում և նախազգուշական միջոցներ ձեռնարկել, քանի որ ներսում կուտակված ճնշման պատճառով պարունակությունը կարող է շաղ տալ շուրջբոլորը։

Շարունակել կարդալ “Շվեդական տարբեր ուտեստներ”
Posted in Հայոց լեզու 8

21-րդ դարի հերոսները

Ստեղծագործական աշխատանք

Բոլոր ժամանակահատվածներում մարդկանց մեջ եղել այնպիսիները , որոնք առանձնացել են ամբոխից , եղել են յուրահատուկ ։
Դրանք եղել են գիտնականներ , գյուտարարներ , բժիշկներ , ուսուցիչներ ու էլի շատերը ։ Այդ մարդկանց մեջ եղել են և լավ , և վատ մարդիկ ։ Ինչու՞ եմ ասում վատ , որովհետև գիտնականը ստեղծում է անօդաչու սարք , չգիտես լա՞ վ է թե վա՞տ ։
Կարծում եմ հերոսներ են այն մարդիկ , ովքեր կռվում են հայրենիքի համար ու չեն խնայում իրենց կյանքը հայրենիքի , ընկերոջ համար ։ Այդպիսի անմահացած հերոսներ մենք շատ ունենք , որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար , շատերը իրենց կյանքի գնով փրկեցին ընկերներին ու անմահացան մեր սրտերում ։
Ուզում եմ , որ հերոսները լինեն ու միայն բարի գործեր կատարեն ։

Posted in Հայոց լեզու 8

17.05.23

Տնային/ լրացուցիչ աշխատանք

1.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր դերբայական դարձվածներով:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին: Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին:
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր էր, ուստի մենք փոխանակումներ էինք անում: Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին: Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ անի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում: Որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք կենդանիներին ՝իրենց հայրենիքում բնաջնջվող: Հատկապես գորիլաներով էինք հպարտանում ՝  նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին:
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ  կենդանուն ՝  մեզ հարկավոր , ուստի մենք փոխանակումներ էինք անում: Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին: Բինտուրոնգը ՝ արջի նման  ու կառչուն պոչով , շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: Ակնոցավոր արջը ՝ անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Եկավ մեզ մոտ՝  պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: Աշխարհում ամենից շատ սիրում էր ՝ կանգնում էր ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում: Պեդրոն ինչ-որ բանով խաղա ՝  վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել:  Պեդրոն տխուր ՝է ՝ մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում:

2. Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի:
Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի էակներ ստանալու մասին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը, գուշակելու համար
 ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:

Այստեղ ՝ հեռվում , երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Այդ մարդը ՝ գիտնականը , կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի:
Այնտեղ՝ լաբորատորիայում ,  արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի էակներ ստանալու մասին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը, գուշակելու համար
 ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:

Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք 15.05.2023

Տնային/ լրացուցիչ աշխատանք

Գրի՛ր տրված բառերի բացատրությունը, բառակազմությունը, արմատների նշանակությունը։ Բացատրական, արմատական , բառակազմական բառարանները կարող ես գտնել nayiri.com կայքում։ 

Ասպետ — ազնվատոհմ ձիավոր , պատվական տիտղոս
Ասպ / արմատ/ — ձի ,

խորանարդ— քառակուռի մարմին վեց հավասար երեսներով
խորան/ արմատ / — արդ — երկրաչափական պատկեր

տախտակամած — գետին , տախտահատակ
տախտակ / փայտ/- ա — մած

Posted in Հայոց լեզու 8, Նախագծեր

Կորեական տարբեր ուտեստներ

  1. Կիմչի

Ավանդական կորեական խորտիկի այս պարզեցված բաղադրատոմսը կատարյալ է սկսնակների համար: Կորեացիները կծու կոչուկառու պղպեղ են լցնում արտահայտված համով քիմչիի մեջ։ Բայց եթե չես գտել, փոխարինիր սովորական կարմիր հողով:

Շարունակել կարդալ “Կորեական տարբեր ուտեստներ”
Posted in Հայոց լեզու 8

10․05․23

Գործնական քերականություն

1.  Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ,կապույտ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, խորհուրդ:

2. Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ,գագաթ , վիթխարի, ազդ, կռնատ, աներկյուղ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

ա/Ալեզարդ — ճերմակահեր
գագաթ — կատար
վիթխարի — մեծ
ազդ — հայտարարություն
աներկյուղ — քաջ
կռնատ — թևատ

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

բ/ Արեգակ — արփի
կապույտ — լուրթ
հսկա — ահագին
թագուհի — դժխուհի
բացատ — բացատ
ուշ — վերջալույս

3. Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ
, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառավոր, անզարդ, պերճաշուք։

4. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – լռել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, հեռուստացույց։

Posted in Հայոց լեզու 8

Դասարանական աշխատանք 08․05․2023

Առաջադրանքներ ՝

1. 

Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են : Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել , կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել : Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել,    կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ,  դրանց թվում են նաև դինոզավրերը , չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

2. Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

 Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել ։ (ե՞րբ)
 Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել , երբ եզների զայրույթը հասնի գագաթին ։

Քչերը գիտեն: (ի՞նչ)
Քչերը գիտեն , որ աշխարհի ամենաերկար գետը Նեղոսն է ։

Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ)
Փորձարարները զղջում էին , որ այդ գյուտը շուտ չէին արել ։

Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց)
Նա բոլորովին չէր վախենում օձերից ։

Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը , որ հրաժեշտ ատյին հարազատներին ։

3. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Գետը զայրանում է , երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է , որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է , թե՞ չէ , կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

4. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան գեղեցիկ է , ինչքան (որքան) նազելի :

Այնպես շոգ է , ինչպես ամռան օրերին:

Այնտեղ հեռվում , որտեղ (ուր) ծովն է երևում:

Երբ հյուրերը կգան , հենց այդ ժամանակ  կմատուցեմ :

Հենց որ երևա մեքենան , այդ պահին կիջնենք ներքև:

Երեկոյան կգամ , այնպես որ երկար չի տևի :

Նա չեկավ , մինչդեռ խոստացել էր :

Քանի դեռ բանակը կա , հայրենիքը կլինի :                                          

Դու այսօր կգա՞ս , թե վաղը սպասեմ :