Posted in Հանրահաշիվ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով թվաբանական գործողության նշանները: 8 7 6 5 4 3 2 1 = 3

8+7+6-5/4-3+2-1= 3

3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ, կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից: Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին սպիտակներից։

10 սպիտակ կակաչ

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:

400 գրամ

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝ 15։

53 թիվն է

6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։

6 անգամ

7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։ Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից մեծ կլինի երկու անգամ։

9 տարի հետո

8. Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան պարագիծը։

P = 25+25+6+6= 62սմ

9. Աննան, երբ իր մոտ եղած կոնֆետները որոշեց հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

ամենաքիչը 34 կոնֆետ

10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ անցավ առաջին օրը։

2720 / 34 = 80կմ/ժ
20 * 80 = 1600կմ

Posted in Հանրահաշիվ

Տնային աշխատանք

1․Ընտրիր բազմությունը՝ բառերով տրված նկարագրի հիման վրա:

−5-ից մեծ ամբողջ բացասական թվեր:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {1,2,3}
  • {1,2,3,4}
  • {−4,−3,−2,−1} +
  • {−1,−2,−3,−4,−5}

2․Ընտրիր ճիշտ պնդումները.

  • 1/2∈N
  • 23∈N +
  • 0.5∈N
  • −2∈N
  • 1∈{0,2} +
  • 99∉N
  • x∉{a,b,c}
  • z∈{z}
  • α∈{α,β,γ} +

3․Տրված է հետևյալ՝A={1,7 ;−18 ;0 ;6/11 ;25} բազմությունը: Գտիր դրա այն ենթաբազմությունները, որոնք բաղկացած են միայն դրական թվերից:

Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակները:

  • {4;0}
  • {6/11;25} +
  • {0;6}
  • {1,7;6/11}

4․Տրված են երեք բազմություններ՝

A={a,b,c,d,e,f}

B={a,c,e,g}

C={a,c,e}

Ընտրիր ճիշտ պնդումները.

  • {e,c,f}⊂A
  • {g}⊄A +
  • C⊄A
  • {g}⊂C
  • f∈C

5․Տրված բազմություններից ո՞րն է վերջավոր:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • երկուսից փոքր բնական թվեր +
  • դրական ամբողջ թվեր
  • զրոյից փոքր ամբողջ թվեր
  • մինուս մեկից մեծ բնական թվեր

6․ Ընտրիր բազմությունը՝ բառերով տրված նկարագրի հիման վրա: Բազմության տարրերը դասավորված են նվազման կարգով: 

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {−5,−4,−3,−2,−1,0}
  • {1,2,3,4}
  • {0,−1,−2,−3,−4} +
  • {1,2,3,4,5}

7․Տրված է {0;−7;3/5;22} բազմությունը: Ընտրիր նրա այն ենթաբազմությունը, որը բաղկացած է բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերից:

Ընտրիր ճիշտ պատասխանը.

  • {0;22;3/5}
  • {0;22}
  • {−7;0;22} +

8․Բազմությունը տրված է բառերով` բազմության տարր կարող է հանդիսանալ զրոյից փոքր ցանկացած բնական թիվ: Ո՞րն է պայմանին բավարարող բազմությունը:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {1,2,3,4}
  • ∅ +
  • {1,2,3,4,5}
  • {−4,−3,−2,−1}

379 , 380 , 382 , 383 , 384

379․
A բազմությունն ունի 5 տարր , A U B բազմությունը ՝ 12 տարր , իսկ A Ո B բազմությունը ՝ 2 տարր։ Քանի տարր ունի B բազմությունը։

B բազմությունը ունի 7 տարր

  1. Եղբայրը և քույրը միասին լրացրին խաչբառը, որը պարունակում էր 60 էջ։
    Եզբայրը գտավ պատասխաններից 38-ը։ Եղբայրը և քույրը միասին գտան 12 պատասխան։
    բ․ եթե եղբայրը գտավ 38 հարց, իսկ միասին գտան 12 պատասխան ապա քույրը գտավ 22 հարց
    ա․ քույրը և միայնակ և եղբոր հետ գտավ 34 պատասխան
    գ․ եղբայրը միայնակ գտավ 26 պատասխան

382

31 աշակերտներից 21ը սովորում են անգլերեն, իսկ 18 գերմաներեն
ա․ քանի աշակերտ է սովորում և անգլերեն և գերմաներեն
8 աշակերտ
բ․ քանի աշակերտ է սովորում միայն գերմաներեն
10 աշակերտ
գ․ քանի աշակերտ է սովորում միայն անգլերեն
13 աշակերտ

383

Դասարանում 20 աշակերտ ցանկացավ սովորել անգլերեն, 10ը գերմաներեն, իսկ 3ը ֆրանսերեն։ Միաժամանակ 6ը ցանկացան սովորել և անգլերեն և գերմաներեն։
ա․ ընդհանուր կա 33 աշակերտ
բ․ միայն անգլերեն 23 աշակերտ
գ․ միայն գերմաներեն 13 աշակերտ



Posted in Հայոց պատմություն

Անի մայրաքաղաքի մասին

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին` եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Posted in Հայոց պատմություն

ԴՎԻՆ

Դվին

Դվին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք , գտնվել է Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում ։
Դվինը հիմնադրել է Խոսրով Կոտակ թագավորը IV -րդ դարի 30-ական թթ․, որովհետև Արտաշատում անբարենպաստ էին պայմանները ապրելու համար ։ Թագավորը արքունիքը տեղափոխում է Դվին ու այնտեղ տնկում շատ անտառներ ։
Մարզպանության ժամանակ Դվինում զարգացել են արհեստն ու առևտուրը ։ Ըստ Անանիա Շիրակացու Դվինից սկիզբ են առել վեց մայրուղիներ ։ Այնտեղ առևտուր էին անում կովկասյան ,փոքր ասիական , Հարավային Ասիայի , Հարավային Ռուսասըժտանի , Հարավային Եվրոպայի , Հյուսիսային Աֆրիկայի , Բյուզանդիայի , Միջագետքի և այլ երկրների հետ ։

Դվինի հատակագիծը

VII դ․ վերջին , երբ դառնում է խալիֆայության Արմենիա վարչական կետրոն առևտուրը ու արհեստը թուլանում են ։
XII դ․ սկզբին բոլոր արհեստավորները հեռանում են Անի ու Դվինը կորցնում է իր դերը , ինչպես նաև թուլանում է արաբների կողմից արշավանքները ու ավիրելու միջոցով ։
Դվինը վերջնականապես ավիրվում է Ջալալ Էդ Դինի արշավանքի ժամանակ / 1225թ/։

ԴՎԻՆԻ ՊԵՂՈՒՄՆԵՐ

Դվինի պեղումների ժամանակ գտել են Արշակունիների պալատի արքայական գահասրահի ավերակները ։Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարը , որը վերածել են եկեղեցու և , որն էլ ավերվել է 13-րդ դարի կեսին ։
Պեղումները ցույց են տվել , որ Դվինում եղել է երկաթի ձուլարան , պատրաստել են զենքեր , շինարարական իրեր ։ Զարգացած է եղել պղնձագործությունը , արծաթագործությունը , ոսկերչությունը , գտել են շատ զարդեր ։

Posted in Ռուսաց լեզու

НЕКРАСИВАЯ ЁЛКА

В лесу были разные деревья — Ясень , Берёза и другие .
Они все были самовлюблёнными и смотрели на ёлку
с высока . Как показало время их всех срубили и
отправили на Мебельную фабрику . Ёлка думала , что
пришла её очередь стать мебелью , но добрую , великодушную
ёлку не сделали мебелью , а сделали бумагу на которой
печатали сказки и она была этому очень рада .
Доброта всегда вознаграждается .

Posted in Աշխարհագրություն

Տրանսպորտ և կապ


Դասի հղումը։

Պրեզենտացիա

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

    Տրանսպորտի դերը ժամանակակից տնտեսության մեջ մեծ է , որովհետև տրանսպորտի միջոցով է կատարվում երկրից երկիր բեռների , մարդկանց փոխադրումը ։ Այդ բեռների մեջ մտնում են օրինակ մթերք , դեղորայք , վառելիք և այլն ։ Եթե ճանապարհները փակ են լինում դժվարանում է ցամաքային տրանսպորտով տեղափոխելը , ապա օգտվում են օդային տրանսպորտի միջոցներից / օդանավերով , աուղղաթիռներով /։

    2․Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Քանի որ էներգակիրների և հումքի արդյունահանման համաշխարհային
նշանակություն ունեցող շրջանները և մշակող արդյունաբերության գլխավոր կենտրոնները տեղաբաշխված են իրարից շատ հեռու, տարբեր աշխարհամասերում ու երկրներում։ Դրանք մեծ բեռներ են, որոնց փոխադրումը ձեռնտու է կատարել խոշոր, մեծ տարողության նավերով։ Այդ իսկ պատճառով միջազգային բեռնափոխադրումների 4/5-ը իրականացվում է ծովային տրանսպորտի միջոցով։

բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),

Երկաթուղային տրանսպորտը շարունակում է մնալ
որպես համաշխարհային տրանսպորտի շատ կարևոր ճյուղ, ու դրանով է կատարվում համաշխարհային բեռնաշրջանառության 11%-ը ։
Խողովակաշարային տրանսպորտով կատարվող բեռնաշրջանառության կեսը պատկանում
է ԱՄՆ-ին:

Ուղևորաշրջանառությունը մարդկանց տեղափոխելն է մի տեղից մյուսը տրանսպորտի տարբեր միջոցներով ։
Տրանսպորտի զարգացման մակարդակը և աշխատանքի արդյունքները բնութագրելու համար սովորաբար օգտագործում են մի քանի ցուցանիշներ։ Այդ ցուցանիշներն են՝

Ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

Ուղևորաշրջանառության 9%-ը կատարվում է երկաթուղային տրանսպորտի միջոցով ։
Ավտոտրանսպորտով է կատարվում աշխարհի ուղևորաշրջանառության 80%-ը:
Օդային տրանսպորտով ներկայումս տարեկան տեղափոխվում է ավելի քան 1,5 մլրդ ուղևոր ու ամեն տարի ավելի աճում է այդ թիվը ։

3․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

ՀՀ համար միջհանրապետական կարևոր տրանսպորտի միջոցներից են ավտոբուսները , <<Գազելները>>, ավտոները ։
Քաղաքում կարևոր են ավտոբուսները , <<Գազելները >> , ավտոները և մետրոն ։
Դրսի հետ կապը պահելու համար կարևոր են բեռնատարները , մարդատար <<Գազելները>> , գնացքը և օդային տրանսպորտը ։

Posted in Գրականություն

Տնային աշխատանք

 ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը,, 

Իմ համար հետաքրքրիր հեքիաթ չէր ու շատ երկար էր (Շաաաաաաաաատ երկար):
Ոնց կարա երեխայի համար երկու օտարների հետ ավելի լավ լինի , քան իր տան մեջ , ուրեմն տանը նրան չեն սիրել , դրա համար էլ ուզում էր փախներ ։

Posted in Գրականություն

Դասարանական աշխատանք 26․04․2022

Կարդա՛ Սահայնաի բանաստեղծությունները․



1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

համբառնել — բարձրանալ դեպի վեր
թիապարտ — կալանավոր
լծորդ — կցորդ

2. Վերլուծիր բանաստեղծությունները ՝ մի քանի նախադասությամբ գրելով արտահայտված գաղափարը և քո կարծիքը։ 

Առաջին բանաստեղծության մեջ բանաստեղծը փորձել է իր արաքներով , գործերով մի փոքր թեթևացնել աշխարհի , մոլորակի , մեր հողի հոգսը , բայց նրա մոտ դա այքան էլ չի ստացվում ։ Միայն ուրախ է նրանով , որ ինքը հոգս չի դառել իր հողի համար ։

Երկրորդում բանաստեղծը չի հարմարվում օտարությունում ապրելու մտքի հետ , որովհետև օտար երկրում չկա այն ամենն ինչ մենք սիրում ենք ու մեզ համար հարազատ է ։

Երրորդում բանաստեղծը մարդկային բնավորության , նրա հույզերի , մտքերի մասին է խոսում , տրամադրության մասին , ներքուստ անհանգիստ , բայց արտաքինից հանգիստ լինելու ։ Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։