Posted in Կենսաբանություն

Ինքնուրույն աշխատանք

1. Ներկայացնել փափկամարմինների արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները:

Փափկամարմինները փափուկ մարմնով , երեք շերտանոց կենդանիներ են ։Նրանց մարմինը պարփակված է թիկնոցով ,որը մարմնի արտաքին մասին առաջացնում է խեցի ։

Մարսողություն — բերան , կլան , որտեղ կա քերիչ , որի միջոցով քերում է բույսի փափուկ մասը , ստամոքս , աղի ։
Շնչում են ջրում ապրողները խռիկներով , ցամաքում ապրողները թոքերով ։
Արյունը հոսում և երակներով և օրգաններով , ունի սիրտ , երկու երիկամ ։
Փափկամարմիների մեծ մասը բաժանասեռ է , կան նաև հերմոֆրոդիտներ ։

2. Ներկայացնել փափկամարմինների բազմացումը:

ԽԽՈՒՆՋՆԵՐ

Լճախխունջների մոտ բեղմնավորումը նման է անձրևորդի բեղմնավորմանը, այսինքն՝ խաչաձև է: 

3. Ներկայացնել միջատների արտաքին կառուցվածքը, շնչառությունը արյունատար համակարգը, արտաթորության համակարգը:

Արտաքին կառուցվածք

Միջատների մարմինը կազմված է երեք մասից ՝ գլուխ ,  կուրծք և փորիկը։ Գլխի վրա կա բեղիկների մի զույգ, երկու ֆասետային և, երբեմն նաև, մեկից երեք հատ պարզ աչք։ Բեղիկներով միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները։  Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտք և 2 զույգ թև, որոնք ամրանում են կրծքի հատվածին։ Մարմինը պատված է խիտինով , որին ասում են արտաքին կմախք ։ Միջատների թևերի առաջին զույգը վերնաթևերը կարծրացած են , որոնք պաշտպանում են թռիչքի համար նախատեսված թաղանթանման թևերը ։

Մարսողական համակարգ

Այն կազմված է կլան , կերակրափող , կտնառքից , առջևի , միջին աղիներից , հետնաղուց ։ Կերակրափողի մեջ բացվում են թքագեղձի ծորանները ։

Շնչառական համակարգ

Միջատները շնչում են մարմնի կողքերին բացվող շնչանցքերի միջոցով ։ Շնչանցքների միջոցով կարգավորվում է օդի ներթափանցումը։

Նյարդային համակարգ

Այն  նյարդային հանգույցների՝ գանգլիոնների մի շղթա է , զգայարնները բազմազան են , ընդունում են մեխանիկական , ձայնային , քիմիական , տեսողական գրգիռներ ։

4. Ներկայացնել միջատների բազմացումը:

Միջատները, ինչպես արդեն գիտեք, բաժանասեռ կենդանիներ են, որոնց մոտ վառ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Դա նշանակում է, որ արուները և էգերը խիստ տարբերվում են միմյանցից չափսերով և գունավորմամբ: Էգ միջատի բարեհաճությանը արժանանալու համար արուները պետք է ունենան գրավիչ արտաքին գունավորում և ուժեղ մկանային համակարգ:

5. Ներկայացնել երկենցաղների արտաքին կառուցվածքը, ներքին օրգանները:
Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են և և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում , ստվերոտ և խոնավ անտառներում։ Մաշկի վրա կա լորձ արտադրող գեղձեր ,  երկկենցաղների մարմինը տափակացած է , կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։

6. Ներկայացնել երկենցաղների բազմացումը:

Ձմեռային քնից հետո սկսվում է բազմացման շրջանը ։ Արուները սկսում են բարձր կռկռալ , դառնում են գունավոր ։ Բազմացման պատրաստ էգը թույլ է տալիս պինդ գրկել իրեն ։Այդ ընթացքում էգերը դնում են գորտնկիթ, իսկ արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը թափում են գորտնկիթների վրա։ Բեղմնավորումից 8-10 օր հետո զարգանում է թրթուրը՝ շերեփուկը։ 2-3 ամսվա ընթացքում թրթուրը վերածվում է հասուն գորտի։

7. Գյուղատնտեսության մեջ ինչ դեր ունեն երկենցաղները:

Օգտակար են. ոչնչացնում են վնասակար միջատներին, որոշ տեսակներ սնունդ են թռչունների և մի շարք մուշտակավոր կենդանիների համար։

8. Ներկայացնել ոսկրային և կռճիկային ձկների արտաքին կառուցվածքը, նմանությունը և տարբերությունը:

 Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը ,  իսկ ոսկրային ձկների դասին ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։
Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները պահում են մարմնի դիրքը , կենտ լողակներն են մեջքի , պոչային և ենթապոչային լողակները ։
Ձկների բերանը ներկայացված է գանգի մաս կազմող վերին և ստորին ծնոտներով:
Ողնաշարը կազմված է իրանի և պոչի բաժիններից։
Մկաններից շարժուն են իրանի ու պոչի մկանները ։

Ձկների մեծ մասը գիշատիչներ են ,  բերանի խոռոչում կան բազմաթիվ մանր ատամներ ։ Սնունդը անցնում է միանգամից կերակրափող , մարսվում է ստամոքսում ։Սննդի վերջնական մարսումը և ներծծումը կատարվում է աղիներում, իսկ չմարսված մնացորդներն անցնում են հետին աղի և օրգանիզմից հեռանում հետանցքով։

Ձկները շնչում են խռիկներովն ։ ՋՈՒՐԸ  խռիկային կափարիչների և բերանի շարժման շնորհիվ անցնում է խռիկներ, ողողում խռիկային թերթիկները, որոնցում կատարվում է գազափոխանակություն։



Posted in Մշակույթ

Վահագն

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։

Posted in Մշակույթ

Մշակույթի մասին

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։

Posted in Հայոց լեզու

Դասարանական աշխատանք 25․04․22

1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:

Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:

Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:

Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:

2.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:

Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:

Բարդ

Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:

Պարզ

Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Բարդ

Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Պարզ

3.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Գառնուկը ջրհորում տեսավ այն, ինչ որ դաշտում տեսնելիս կփախչեր:

Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: : (ինչ որ)

Պապն պատմում էր այն, ինչ որ աղջիկը վաղուց էր ուզում իմանալ:

Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ)

Մի բան , ինչ որ ծածկում էր աղբյուրն ու գուռը ընկած էր քիչ հեռու ՝թափթփված ճյուղերի մեջ ։

Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի  մշակությամբ: (որ)

Մրջյունը մի ժամանակ մարդ էր , որ զբաղվում էր հացահատիկի  մշակությամբ:


Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

Պայմանը դա էր , որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

4. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
 Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպիսին սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Բայց և այնպես ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ ու ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Նա մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, ինչ նա գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, մեր երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
Եվ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք 25․04․22

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ խնդիրը բարդ էր , այնուամենայնիվ կարողացա լուծել:
Թեպետ արևը շողում էր , սակայն եղանակը ցուրտ էր :
Չնայած որ արդեն գարուն էր , բայց անձրևները չէին դադարում :
Թեև հանձնարարությունները շատ էին , բայց և այնպես հասցրեցի բոլորը :

2.Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:

Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան:

Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:

Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց , և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով , ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ            միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում , կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք 25․04․22

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ խնդիրը բարդ էր , այնուամենայնիվ կարողացա լուծել:
Թեպետ արևը շողում էր , սակայն եղանակը ցուրտ էր :
Չնայած որ արդեն գարուն էր , բայց անձրևները չէին դադարում :
Թեև հանձնարարությունները շատ էին , բայց և այնպես հասցրեցի բոլորը :

2.Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:

Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան:

Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:

Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց , և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով , ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ            միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում , կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը: