Posted in Հայոց պատմություն 8

Интересные факты об инках : Հետաքրքիր փաստեր Ինկաների մասին

Կայքի հղում

Ինկաների մասին հետաքրքիր փաստերը կվերաբերեն այս ժողովրդի մշակույթին, կյանքին, զբաղմունքին և ձեռքբերումներին: Հարավային Ամերիկայում ապրող ինկաները հայտնի են ամբողջ աշխարհում, քանի որ նրանց հաջողվել է հասնել մեծ բարձունքների տարբեր ոլորտներում։ Հնագետները դեռ ակտիվորեն ուսումնասիրում են այն տարածքները, որտեղ ապրել են այս կայսրության ներկայացուցիչները։

5 ամենա հետաքրքիր փաստերը ինկաների մասին։

1․ Ըստ գիտնականների, 1527 թվականին Ինկերի կայսրության տարածքը հասել է 2 միլիոն կմ²-ի, ինչը երեք անգամ գերազանցում է ժամանակակից Ուկրաինայի տարածքը:

2․ Այս քաղաքակրթությունը գոյատևեց մոտ 100 տարի, մինչև այն ստրկացավ իսպանացի կոնկիստադորների կողմից 16-րդ դարում: Ինկերի վերջին կայսրը՝ Աթահուալպան, մահապատժի է դատապարտվել 1533 թվականի հուլիսի 26-ին։

3․ Դուք գիտեի՞ք, որ ինկերը գիտեին շատ երկար կախովի կամուրջներ կառուցելու տեխնոլոգիան: Դրա համար նրանք օգտագործել են խոտի և ալպակայի բուրդից ոլորված մանրաթելեր: Օրինակ՝ դեպի Մաչու Պիկչու տանող կամուրջի երկարությունը հասնում էր 76 մ-ի, իսկ լայնությունը՝ ընդամենը մի քանի տասնյակ սանտիմետր։

4․ Զարմանալիորեն, չնայած իրենց բոլոր ձեռքբերումներին, ինկերին չհաջողվեց նորից հայտնագործել ակը: Բայց գիտնականները չեն կարողացել որևէ ապացույց գտնել, որ նրանք օգտագործել են ակը:

5․ Ինկերն այնքան էին սիրում կարտոֆիլը, որ աճացնում էին ավելի քան 3000 տարբեր տեսակի կարտոֆիլ։

Posted in Գրականություն 8

Տնային աշխատանք 27․09․22

Վելվետե շալվարը

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Իմ կարծիքով տղան ու նրա ընտանիքը այնքան ազքատ էին ապրում , որ նույնիսկ մի շալվար գնել չէին կարողանում իրենց տղայի համար ։Տղան իրեն դժբախտ էր համարում , չէր հավատում ոչ մեկի ու ոչ մի բանի ։ Նրա երջանիկ լինելը կախված էր սեփական ու մոդայիկ շալվար ունենալու հետ , որ նրան այդպես էլ չհաձողվեց ։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

 Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Երջանիկ զգալու համար նրան ընդամենը մի շալվար էր պետք ։

Posted in Գրականություն 8

Դասարանական աշխատանք 27.09.2022

ՍԻՐԱՀԱՐ ՔԱՄԻՆ

Հարցեր և առաջադրանքներ

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

դեռատի — նոր հասանացող
հևիհև — շնչակտուր
անսանձ , ըմբոստ — չլսող
գութ — խիղճ
դեգերել — թափառել
հեծծել- ողբալ, սգալ
դեղձան — բաց դեղնագույն
հորձանուտ — ալեկոծ
մրահոն — սև հոնքերով
խոնջ — հոգնած
պարիկ — կեղծամ
շափյուղա — կանաչ կամ կապույտ թանկագին քար

Օգտվելով պատմվածքի պատկերներից նկարագրի՛ր

ա) քամուն
Մեղմաշունչ  , սիրահար  , զայրացող , վայրենի

բ) արմավենուն
Անտարբեր , աանտակտ , քամուն արհամարհող , սիրահարված Նեղոսին, ինքնահավան

գ) Նեղոսին
Նեղոսը  հզոր է,  գթոտ. նա գիշերները մեղմանուշ օրոր է մրմնջում արմավենուն և նինջը  հյուսում չքնաղ երազներով ։

Քամուն բնութագրի՛ր

ա) ըստ քամու
Ես աշխարհի հզոր, անհաղթ ոգին եմ. ես նա՛ եմ , որ մի թափով թռչում եմ  և մրրկվելով Արարատյան գոհարակերտ գագաթին` հասնում եմ մինչև բարձունքները Ատլասի: Ես  գալարում ու  ոլորում եմ  հորձանուտ անդունդները ։
Բայց մի՛ վախենար, ի՛մ նազելիս, որովհետև երբ սիրում եմ, աշխարհի ամենահեզ, ամենաբարի ոգին եմ դառնում. մի՞թե դեռ ինձ չես ճանաչում. ես նա՛ եմ, որ իմ քնքուշ թևերի վրա դրախտի բուրմունքներն եմ տարածում աշխարհե-աշխարհ. 

բ) ըստ արմավենու:
Քամին անտուն, անհայր, թափառական է ։ Դու թափառում ես ավերակների մեջ ։
 դու նախանձից տների ճրագներն ես մարում,  դո՛ւ դաժան ես, դո՛ւ վայրագ ես ,  պարծենկոտ ես ։

Քամուն

ա) մեղադրի՛ր
Իմ կարծիքով սխալ արեց քամին , չպիտի արմավենուն հաներ իր բնից ու տաներ հետը , այլ ուղղակի պիտի հեռանար ։

բ) արդարացրո՛ւ
Քամին այնքան էր սիրում արմավենուն , որ չէր դիմանա առանց նրա ։ Դրա համար էլ արմատախիլ արեց ու տարավ իր հետ ։

գ) բնութագրի՛ր
Քամին սիրահարված էր ,սկզբում նա արմավենուն քնքուշ ու սիրակիր խոսքեր էր ասում , բարի գործեր խոստանում , բայց տեսնելով արմավենու վերաբերմունքը քամին դարձավ դաժան , կատաղած ու անզուսպ ։

Արմավենուն

բ. արդարացրո՛ւ
Արմավենին սիրում էր Նեղոսին ։ Նա փորձում էր քամուն դա ասի , բայց քամին համառ էր ու ջղայանացնում էր արմավենուն ։

ա. մեղադրի՛ր
Արմավենին ոչ մի կերպ չուզեց քամուն հասկանար , գոնե չջղայնացներ , մի քիչ մեղմ լիներ ։ Նա ամեն բան արեց , որ քամին կատաղի ։

գ.բնութագրի՛ր
Արմավենին  արքայական պարտեզների երազ էր , նա սիրում էր Նեղոսին ու նվիրված էր նրան ։

Ո՞ւմ կողմն է քո համակրանքը: Ինչո՞ւ:
Իմ համակրանքը քամու կողմն է , որովհետև քամին ամեն ինչ անում էր , որ արմավենին իրեն սիրի, բայց նա չսիրեց քամուն ու մենակ անպատվում էր ։ Քամին էլ արմավենուն պոկեց ու իր հետ տարավ , որ նրանիից չբաժանվի ։

Ինչո՞ւ է այս ստեղծագործությունը համարվում արձակ բանաստեղծություն:
Ստեղծագործությունը համարվում է արձակ բանաստեղծություն , գրված է ընդարձակ , ազատ ոճով ։

Posted in Երկրաչափություն 8

Դասարանական և տնային աշխատանք 27․09․2022

Առաջադրանք դասարանում ՝ հարցերի քննարկում, ամփոփում, բանավոր հարցում, վարժ. 15, 20, 21, 26, 29, 30, 32

15.

Ապացուցեք , որ ABCD ուռուցիկ քառանկյունը զուգահեռագիծ է , եթե ա) <BAC = <ACD և <BCA = <DAC, բ ) AB || CD, <A = <C:

ա․ քանի որ <BAC = <ACD հետևաբար AB և CD զուգահեռ են
քանի որ <BCA = <DAC հետևաբար BC և AD զուգահեռ են
հետևաբար քառանկյունը զուգահեռագիծ է

բ․քանի որ AB և CD զուգահեռ են հետևաբար BC և AD զուգահեռ են
<A = <C հետևաբար քառանկյունը զուգահեռագիծ է

20․

ABCD քառանկյան մեջ AB = CD և AB || CD,
ÐCBD = 15o: Գտեք < BDA–ն
AB = CD, AB || CD, <CBD = 15 <BDA = ?


քանի որ AB = CD, AB || CD հետևաբար քառանկյունը զուգահեռագիծ է
<CBD և < BDA խաչադիր անկյուններ են հետևաբար հավասար են
հետևաբար <BDA = <CBD = 15

21․

ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB = CD, <B = 700, BCA = 60 0, ÐACD = 500: Ապացուցեք , որ BC = AD:

<BAC = 1800 — 700 — 600 = 500
<BAC = <DCA = 500 () = <ABCD- ն զուգահեռաջիծ է = AD = BC

26․

Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները , եթե

ա/ <A = 84 0, բ) <A – <B = 550, գ)<A + <C = 1420,
դ/ <A = 2<B, ե) <CAD = 160, <ACD = 370:

ա․ <A = 84
<A = <C հետևաբար <C = 84
<B = 180 — <A = 96
<D = <B = 96
բ․ <A — <B = 55
<A = 55 + <B
180 — <B = 55 + <B
2*<B = 125
<D = <B = 62 30′
<C = <A = 180 — 62 30′ = 117 30′
գ․ <A + <C = 142
<A = <C = 71
<B = <D = 180 — 71 = 109
դ․<A = 2*<B
<A + 2*<B = 180
<A = 120
<B = 60
<C = <A = 120
<D = <B = 60

29․

ABCD զուգահեռագծի մեջ AB = չէ BC և <A–ն սուր է ։Այդ զուգահեռագծի B և D գագաթներից տարված են AC ուղղին ուղղահայացներ BK–ն և DM–ը : Ապացուցեք որ BMDK քառանկյունը զուգահեռագիծ է ։

BK և DM ուղղահայաց են AC
հետևաբար միմյանց զուգահեռ են
քանի որ BK և DC հավասար են հետևաբար BM և DK իրար հավասար են և զուգահեռ
հետևաբար BMDK զուգահեռագիծ է

Posted in Հանրահաշիվ 8

26.09.22

Տեղադրման եղանակով լուծեք հավասարումների համակարգը

Վարժ ․ 30

ա․ { x + 5y = 0 { x = -5y
{ 3x + 7y — 16 = 0 3 * (-5y ) +7y -16= 0 ,
x = 10
y = -2

բ ․ {x — 2y =0
{2x-3y — 7 =0
x = 14
y = 7


գ․ {y − 3x = 0
{x- 2y +10 =0
x = 2
y = 6

դ ․{7x − y = 0,
{3x − y + 12 = 0:


Վարժ ․ 31

ա․ { x − y − 1 = 0
{ x + y − 5 = 0

ե․ {x +2y — 11 =0
{4x — 5y +8 =0

ժ․ {7x-2y -6 =0
{x + 4y +12 =0

Posted in Ռուսաց լեզու 8

 Вопросительные и восклицательные, их функционирование . 26-30 сентября

Домашнее задание: Упражнение
1․ Выделите предложения повествовательные, вопросительные и побудительные.


1. Давай, Марина, об этом не спорить . 2. Спи, младенец мой прекрасный! . 3. А что же ты от меня хочешь? . 4. Она посмотрела мне в глаза своими глубокими и спокойными глазами . 5. Отчего у вас такое недоверие к фактам? . 6. В воздухе тишина от утра до вечера . 7. Вам бы полечиться . 8. Пойдем, мама, гулять . 9. Кому сюда прийти? Ведь Софья спит? . 

Повествовательные — պատմողական
Она посмотрела мне в глаза своими глубокими и спокойными глазами
В воздухе тишина от утра до вечера .

Вопросительные — Հարցական
А что же ты от меня хочешь? .
Отчего у вас такое недоверие к фактам?
Кому сюда прийти? Ведь Софья спит? . 

Побудительные -Խրախուսական
Давай, Марина, об этом не спорить .
 Спи, младенец мой прекрасный! .
Вам бы полечиться .
Пойдем, мама, гулять .

Упражнение
2. Поставьте нужные знаки препинания в конце предложений.
1. Куда так, кумушка, бежишь ты без оглядки?  2. Что он сделал, кто он и откуда — этот самый человечный человек?.К счастью, по причине неудачной охоты, наши кони не были измучены. 4. Разве ты меня не узнаешь? . 5. Да здравствует солнце, да скроется тьма! . 6. Прекрасный человек Иван Иванович . 7. А кто же мне заплатит за работу? . 8. Как хорошо ты, о море ночное! . 9. Не хотите ли чаю? . 10. Вперед, вперед, рабочий народ! .

Posted in Հայոց պատմություն 8

Պատմություն, հետազոտական 26․09-10․10․22

Թերթիկ 1․

1. Թվարկե՛ք Մեծ Հայքի աշխարհները։

Մեծ Հայքը ունի 15 աշխարհ
1․Բարձր Հայք
2․ Ծոփք
3․ Աղձնիք
4․Տուրուբերան
5․ Մոկք
6․ Կորճայք
7․Պարսկահայք
8․ վասպուրական
9․ Սյունիք
10․ Արցախ
11․ Ուտիք
12․ Փայտակարան
13․ Տայք
14․ Գուգարք
15․ Այրարատ

2. Ներկայացրե՛ք Ավատատիրական Հայաստանի գործակալությունները և նրանց գործառույթները։

Ավատ — մասնավոր հողային կալվածք
Ավատատեր — մասնավոր հողային կալվածքի տեր
Գլխավոր ավատատերը թագավորն էր ։ Նա գործակալությունների միջոցով կառավարում էր երկիրը ։
Գոծակալներն էին ՝ հազարապետ , սպարապետ , մարդպետ , մեծ Դատավոր և այլն ։
Հազարապետ ղեկավարում էր տնտեսական — հարկային գործը
Սպարապետ ղեկավարում էր բանակը
Մարդպետ ղեկավարում էր արքունի կալվածքները և գանձարանը

Մեծ դատավորը միշտ կաթողիկոսն էր

3. Ո՞րն էր 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմի գլխավոր պատճառը: Պատասխանը հիմնավորե՛լ։

1826 թվականի հուլիսին Աբաս Միրզան  60 հազարանոց բանակով մտավ Ռուսաստանի տարածք՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը ։
Պարսկաստանը ուզում էր հետ վերադարձներ Գյուլիստանի պայմանագրով կորցրած տարածքները ։
Ռուսաստանն էլ ուզում էր իր տարածքները մեծացնել մինչև Սև ու Կասպից ծով
Այս պատերազմի ժամանակ Ռուսաստանը ազատագրում է Աբաս Միրզայի կողմից գրաված տարածքները ։
Որպեսզի Իրանի մայրաքաղաք Թեհրանը ռուսական բանակըչգրավի պարսից արքան հաշտություն է խնդրում ։
1828թ․ փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվում է Թուրքմենչայի պայմանագիրը ։

4. Հերքե´ք կամ հիմնավորե´ք այն տեսակետը, որ մենք ապրում ենք հայոց երրորդ հանրապետությունում։

1991թ․ սեպտեմբերի 21-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին ։
 Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական հանրապետությունը գործում է որպես անկախ պետություն ։

Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք 26.09.22

1. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի(զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) դյութում էր Նաբուգոդոնոսոր թագավորի .չքնաղագեղ(հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խեյանում(բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի շինվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք շինել էր (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը(տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք աքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու(ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի(շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

2. Տեքստում կետերի  փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուրառաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովորսովորական, լուրջթեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքովերեխա, բռնել — նետել:
Մարդիկ մոռանում են խոշոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն հիշում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը:
Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն արտասովոր մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին նետում ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի թեթևամիտ արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխաների զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել ամուր կլոր առարկա, որն առաձգական սալարկին դիպչելով ետ է թռչում:

3.  Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Անել, անտառ, աղաց, աներ:

Պետք է դասերն անել ։
Հերոսություն անել պետք չի ։

Անտառը լիքն էր ծառերով ։
Նետերի անտառը փակել էր երկինքը ։

Մսաղացը հարմար գործիք է ։
Աղացի պես ուտում էր ։

Աներ հայրը բարի մարդ էր ։
Ցանկանար կաներ ։

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Լսելով վերջին լուրը մտքի ծովն ընկավ ։
Հազար անգամ ասել են լեզուդ փակ պահի՛ր ։
Նա այդ անտառը հինգ մատի պես գիտեր ։
Բոլորը գործ էին անում , իսկ նա թևերը ծալած նստած էր ։
Այս անգամ էժան պրծա , մարզիչը չնկատեց սխալս ։
Չնայած անհարմար պահին արցունքները կուլ տվեց ։

Posted in Հայոց լեզու 8, Նախագծեր, Ընկերներ TV

Ընկերներ TV. Եթերաշրջան 2․ Նախագիծ

Նախագծի հեղինակներ՝ Հայկ Աղլամազյան, Անի Մինասյան

Ժամկետը՝ հոկտեմբեր-մայիս

Մասնակիցներ՝ Հայկ Աղլամազյան, Մարի Աղայան, Անի Մինասյան, Կարապետ Նշանյան

Թեմա՝ ,,Մխիթար Սեբաստացի,, Կրթահամալիր, Միջին դպրոց

Նպատակը՝

  • Հասկանալ դպրոցի առաևելությունները, թերությունները, վատ կողմերը․․․
  • Նոր հմտություններ սցենար խմբագրելու մեջ
  • Նոր հմտություններ տեսախցիկի հետ
  • Նոր հմտություններ մոնտաժի մեջ

Ընթացքը՝

  • Ընտրել թեմա
  • Գրել հարցեր հարցազրույցի համար
  • Ուղարկել սցենարը մասնակիցներին
  • Նկարահանել
  • Մոնտաժել
  • Տեղադրել բլոգում

Աշխատակազմ՝

  • Անի Մինասյան՝ Սցենարիստ, պատմող
  • Մարի Աղայան՝ պատմող
  • Հայկ Աղլամազյան՝ սցենարիստի օգնական, մոնտաժող
  • Կարապետ Նշանյան՝ օպերատոր

Արդյունքը՝ հաճելի աշխատանք։

Posted in Հայոց լեզու 8

Դասարանական աշխատանք 26․09․22

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում։ Նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

3. Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,

բ)ավելի վերամբարձ:

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ , տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ քարաբեկորները ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվեգծերով: Բուրգի նեքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռակերտ են : Այն ժամանակ դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Չփոխված տարբերակը ավելի վերամբարձ է , իսկ փոխվածը ավելի խոսակցական ։