Posted in Կենսաբանություն 9

​Մենդելի երրորդ` գեների անկախ բաշխման օրենքը

Երկու առանձնյակների խաչասերման ժամանակ գեները և նրանցով պայմանավորված հատկանիշները ժառանգվում են իրարից անկախ և կոմբինացվում են բոլոր հնարավոր տարբերակներով։ Գեների անկախ բաշխման օրենքը երկհիբրիդային խաչասերման օրինակով։ Երբ Մենդելը խաչասերում էր հոմոզիգոտ բույսերը, որոնք ունեին սպիտակ ու մանուշակագույն ծաղիկներ և դեղին կամ կանաչ սերմեր, հաջորդ սերնդում այդ հատկանիշները հանդես էին գալիս այնպիսի համակցություններով, որ թվում էր, թե ժառանգվում են միմյանցից անկախ։ Առաջին սերունդն օժտված էր լինում բոլոր տիպի դոմինանտ հատկանիշներով, իսկ երկրորդ սերնդում տալիս էր ճեղքավորում 9:3:3:1 ըստ ֆենոտիպի։
Պարզաբանում

Մենդելը ուսումնասիրում էր այնպիսի հատկանիշներ, որոնց պայմանավորող գեները գտնվում էին հոմոլոգ քրոմոսոմների տարբեր զույգերում և մեյոզի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների տարբեր զույգերը գամետներում կոմբինացվում էին պատահական սկզբունքով։ Արդյունքում պարզվեց, որ ոլոռի մոտ ուսումնասիրվող 7 զույգ հատկանիշները պայմանավորող գեներից երկուսը գտնվում էին մի քրոմոսոմի մեջ, բայց Մենդելը չգտավ գեների անկախ ժառանգման օրենքի խախտումներ, քանի որ դրանք իրարից հեռու էին գտնվում և շղթայակցում չէր նկատվում այդ գեների միջև։

Հեղինակ՝

Բարև։ Ես Կարապետն եմ։ Ծնվել եմ 2009թ․ նոյեմբերի 17-ին։ Սիրում եմ նկարել, ճամփորդել և լողալ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։

Թողնել մեկնաբանություն