Posted in Գրականություն 9

Համո Սահյան <<Ջրի պես>>

Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Ընտրիր մեկը և բարձրաձայն կարդա դասարանում:

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

Հեղինակ՝

Բարև։ Ես Կարապետն եմ։ Ծնվել եմ 2009թ․ նոյեմբերի 17-ին։ Սիրում եմ նկարել, ճամփորդել և լողալ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։

Թողնել մեկնաբանություն