Posted in Գրականություն

Ֆրենսիս Սքոտ Ֆիցջերալդ

ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐԸ

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:

Հայրը խորհուրդ տվեց լինել համարձակ , ողջախոհ , լավ աշխատել , չմտածել ոչ անցյալի , աչ ապագայի մասի , չձգտել ամենքի դուր գալ , անել այն ամենն ինչ իրեն է դուր գալիս ։

Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:

Եղիր ազնիվ , բարի ու լավ մարդ ։

Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:

Կարևորը կարողանա սխալ որոշումներ չկայացնեմ , որ հետո դժվար չլինի ։

Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին:
Այս միտքն ինձ շատ դուր եկավ , որովհետև բոլորին չես կարող գոհացնել ։

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:

Պահը ճիշտ գնահատել և սառը դատել ։

Posted in Գրականություն

Տնային աշխատանք 10․05․22

ՊԱՏՐԱՆՔ

Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Պատրանք — խաբեություն, խաբկանք:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:

Մացառներ — շոտ թփաբույս։
Դեգերում — մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ:

Վերլուծի՛ր ստեղծագործությունը:

Պատմվածքը մարդու ֆանտազիայի մասին էր , որ մարդը ,եթե օրինակ՝ քար է տեսնում ինքը կարող է մտածի , որ դա մոմ է ։
Ստեղծագործության մեջ գրած է, որ գուսանը գիշերը ուզում էր տաքանար ու կատուի աչքերը այնպիսի գույնի էին , որ գուսանը մտածեց կրակ է ու տաքացավ ու քնեց , իսկ առավոտը տեսավ , որ իրականում կատու էր։

Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն։

Ինքախաբեություն — ցանկություն , ինչ որ բան տեսնելու , լսելու , որ իսկականը չես տեսնու ու չես լսում։
Երազկոտություն , ուղղակի երազ — երբ մարդ գիտի , որ իր ցանկությունը կամ երազը չի իրականանա , ուղղակի երազանք կմնա։

Posted in Գրականություն

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
  • Խոչնդոտ — արգելք , բաշխել — նվիրել
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:
  • Կարդալուն ժամանակ տրամադրելու համար << մի գործից >> խլում ես նրան հասանելիք ժամանակդ , բայց առանց կարդալ չի լինի ։ Կարդալուց շատ հետաքրքիր բաներ ես սովորում ։
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
  • Ժամանակը չի հերիքում ։
  • Բացատրի՛ր վերնագիրը: 
  • Կարդալու համար պիտի տրամադրվես , ոչ թե պարտավորվես։
Posted in Գրականություն

02․05․22 Տնային աշխատանք

Իմ Երևան 

Խոսք` Հովհաննես Ղուկասյան 

Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան

Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 
կապուտակ , քնքուշ , անուշ , կնաչ , ծաղկուն , արևաթագ , վարդագույն , լավ , անմար , քաղցր , արևալույս , պարզկա , վառ , լուռ , երջանկալի ,

2. Բացատրի՛ր բառերը՝
բուրաստան — պարտեզ,
անմար — չմարող
երջանկալի — երանելի
արևալույս — արևոտ օր

3. Առանձնացրո՛ւ կազմությամբ բարդ բառեր, բառակազմորեն վերլուծի՛ր։ 
Արևաթագ — արև + ա+ թագ , արևալույս — արև +ա + լույս , վարդագույն — վարդ +ա + գույն

4. Ստեղծագործության մեջ ինչպե՞ս է բնութագրվում Երևանը։  
Երևանը բնութագրվում է գեղեցիկ , վարդագույն շենքերով , կապուտակ երկնքով , կանաչ , ծաղկուն պարտեզներով , քնքուշ բուրաստան ։

Հայաստան իմ չքնաղ 

Երաժշտություն` Արթուր Գրիգորյան 

Խոսքեր` Մարիա Մինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ նրբագեղ — գեղեցիկ , շքերթ — հանդիսավոր երթ , հնադարյան — հինավուրց , չքնաղ — գեղեցիկ , զմրուխտ — վառ կանաչ , զեփյուռ — մեղմ քամի ։

2. ,,քո սարերն զմրուխտված,, ․ այստեղ ի՞նչ իմաստով է գործածվել զմրուխտ բառը։ 
Հայաստանի սարերը գեղեցիկ , վառ կանաչով պատված։

3. Դուրս գրի՛ր հարակատար դերբայով արտահայված բառերը։ 

Հագած , պատված , սրբացած , զմրուխված ։

4. Առանձնացրո՛ւ փոխաբերաբար գործածաված նախադաասություններ։ 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 
Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 
Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 
Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Posted in Գրականություն

Տնային աշխատանք

 ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը,, 

Իմ համար հետաքրքրիր հեքիաթ չէր ու շատ երկար էր (Շաաաաաաաաատ երկար):
Ոնց կարա երեխայի համար երկու օտարների հետ ավելի լավ լինի , քան իր տան մեջ , ուրեմն տանը նրան չեն սիրել , դրա համար էլ ուզում էր փախներ ։

Posted in Գրականություն

Դասարանական աշխատանք 26․04․2022

Կարդա՛ Սահայնաի բանաստեղծությունները․



1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

համբառնել — բարձրանալ դեպի վեր
թիապարտ — կալանավոր
լծորդ — կցորդ

2. Վերլուծիր բանաստեղծությունները ՝ մի քանի նախադասությամբ գրելով արտահայտված գաղափարը և քո կարծիքը։ 

Առաջին բանաստեղծության մեջ բանաստեղծը փորձել է իր արաքներով , գործերով մի փոքր թեթևացնել աշխարհի , մոլորակի , մեր հողի հոգսը , բայց նրա մոտ դա այքան էլ չի ստացվում ։ Միայն ուրախ է նրանով , որ ինքը հոգս չի դառել իր հողի համար ։

Երկրորդում բանաստեղծը չի հարմարվում օտարությունում ապրելու մտքի հետ , որովհետև օտար երկրում չկա այն ամենն ինչ մենք սիրում ենք ու մեզ համար հարազատ է ։

Երրորդում բանաստեղծը մարդկային բնավորության , նրա հույզերի , մտքերի մասին է խոսում , տրամադրության մասին , ներքուստ անհանգիստ , բայց արտաքինից հանգիստ լինելու ։ Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Posted in Գրականություն

19․04․22

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

 Բնությունը Սահյանի պոեզիայում. ինչպե՞ս է նկարագրել, ի՞նչ առանձնահատկություններ ես նկատում, ներկայացրու հատվածներ, ինչպե՞ս ես զգում Սահյանի բնությունը, այլ….

Սահյանի որդին հիշում է հոր խոսքերը «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: 

Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը.․․ ԿԱՅՍԻՆ ԿՈՒԼԻև

Սահյանը իր բնությանը նվիրված բանաստեղծությունների մեջ այնպես է գրում , որ տեղափոխվում ես գյուղ , զգում ծառերի հոտը ։
Նրա <<Պապը>> բանաստեղծության մեջ այնքան լավ է պատկերված պապի կյանքը , որ կարծես տեսնում ես նրա վարելը , ցանելը , պայտելը , պատերը շարելը ու հողի հետ խոսելն ու խորհելը ։

Posted in Գրականություն

19․04․22 Դասարանական

Կարդում ենք Սահյան

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝
կածան — ճամապարհ ուղի,
քարավան — ուղտերի խումբ
պատռած — ճղած
մեծաժխոր -աղմուկ բարձրացնող
ապառաժ — մեծ քար

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 

Տարիների ընթացքում կածանը տեսել է շատ տանջանքներ , մաշվել է , հալվել է , հոգնել է , բայց դեռ կանգնած է ։

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի: 

Կածանը կասեր , որ ինքը տեսել է շատ բաներ իր տարիների ընթացքում , բոլորին օգնել եմ անցնել դժվար ճանապարհը ու էլի կօգնեմ , որ անցնեն ։

4. Գրի՛ր շարադրություն ,,Ուզում եմ ասել,, կամ ,,Ինչ կասեի,,  : 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ

Ուզում եմ ասել ․․․
Շատ բան կուզեմ ասեմ ։ Օրինակ ինչու՞ են մարդիկ որոշում , որ պետք է պատերազմեն , կամ ինչու՞ են որոշում , որ իրենց ասածն ավելի կարևոր է ։
Աշխարհի բոլոր պետություններին ուզում եմ ասել ապրեն առանց պատերազմի ու սիրեն իրար ։
Ես ապրում եմ իմ սիրելի քաղաքում ՝ Երևանում , որտեղ ապրում են իմ բարեկամները , հարազատները , ընկերները ։ Այստեղ է գտնվում իմ դպրոցը ։
Ուզում եմ ասել ես ապրում եմ աշխարհի լավագույն քաղաքում ։

Posted in Գրականություն

Համո Սահյան «Ես կուզեի»

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես

Posted in Գրականություն

ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ

1.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:
Արարքն արդարացված չէ , քանի որ դա գողություն էր համարվելու ։

2.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը  համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը: Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:
Քանի որ նա այդ հեծանիվի վրա գումար ծախսեց , ուրեմն կարող էր համարել , որ այն արդեն կիովին իրեն է պատկանում ։

3.Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): 

Իրավունք ունե՞ր զայրանալու:

Գողության մեջ տարբերություն չկա ։ Երբ Այքը գողացավ չմտածեց , որ տիրոջ սիրտը ցավում է , բայց երբ իրենից գողացան , սիրտը կտոր կտոր էր լինում ։