Posted in Բնագիտություն

Ապարներ,Նռնաքար

Ապարերկրակեղևը կազմող մեկ կամ մի քանի միներալներիցկազմված բնական զանգվածներ։ Ապարները ըստ ծագման դասակարգվում են երեք տեսակի՝ մագմայական (հրաբխային), նստվածքային, փոխակերպային (մետամորֆային)։ Հրաբխային և մետամորֆային ապարները կազմում են երկրակեղևի 90%–ը, իսկ մնացած 10%–ը բաժին է ընկնում նստվածքային ապարներին։

 

Արևելյան և եվրոպական հավատալիքների համաձայն՝ նռնաքարը խորհրդանշում է համառությունն ու ուժը, հաստատունությունն ու նվիրվածությունը, առողջությունն ու հավատարմությունը: Պարսկաստանում այն համարում էին թագավորական քար և հավատում, որ նա, ով կրում է նռնաքար, իշխանություն է ձեռք բերում:

Նռնաքարի երանգները բազմազան են՝ վարդագույնից մինչև մուգ կարմիր, վառ դեղինից և նարնջագույնից մինչև շագանակագույն, բաց կանաչից մինչև թափանցիկ սև: Այն հարթ և ողորկ մակերեսով բյուրեղ է: Նռնաքարը հարկավոր է պահպանել ջերմաստիճանի կտրուկ տատանումներից:

 

Գունավորումը պայմանավորված է բյուրեղի կառուցվածքում առկա երկ և եռավալենտ կատիոնների հարաբերակցության տարբեր համադրումներից, ինչպես նաև խամրածությունից, կարծրությունը՝ 6,5-7,5:

Картинки по запросу Նռնաքար

Картинки по запросу Նռնաքար

Posted in Մայրենի

Ամանորը Իտալյաում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել[1]: