Posted in Բնագիտություն

Հ.Հ. օգտակար հանածորը

Ծովակ, նռնաքարը և սև օպալը _ Ծովակնը երջանիկ ամուսնությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի քարն է: Այն տիրոջն է փոխանցում նվիրողի մտքերը: Բուժում է կոկորդի ու ատամների հիվանդությունները. նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում արծաթով պատված ծովակնից պատրաստված զարդ կրել: Նռնաքարը կիսաթանկարժեք քար է, որի տեսակները տարբերվում են գույնով` մուգ կարմիրից` դեղնավուն: Այն մոգական քար է, որը ուժեղեցնում է տիրոջ ձգողականությունը և մարդկանց վրա իշխելու կարողություն տալիս: Նռնաքարով մատանին նվիրում են` ի նշան ընկերության, հիշողության և երախտագիտության: Նռնաքարը նաև առողջարար է. օգնում է բարձր ջերմության, կոկորդի բորբոքման, գլխացավերի ժամանակ: Կարիճների համար փոփոխվող ճակատագրի խորհրդանիշ է օպալը, հատկապես` սևը: Այն օգնում է վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունը, թուլացնում միամտությունը, կամակորությունը, վտանգավոր ինքնավստահությունը: Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, կատարելագործվել, այս նշանի էներգիան ուղղում զարգացմանը, օգնում խուսափել սթրեսներից ու նյարդային բռնկումներից:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: