Posted in English

Երկխոսություն

ito be at the table- սեղանի շուրջ, to have breakfast (dinner, supper)-նախաճաշել, ճաշել, ընթրել, to have tea(coffee)- թեյ, սուրճ խմել, to drink milk(coke, juice, mineral water)- կաթ, կոկա, հյութ, հանքային ջուր խմել, to eat soup-ուտել ապուր, meat-միս, fish, sausage-նրբերշիկ, porridge-շիլա, cheese-պանիր, egg, salad, butter, bread, cake, sugar, ice-cream, sweets, chocolate, salt-աղ, jam-ջեմ, chips, vegetables, potato, tomato, fruit,

plate- ափսե, cup-բաժակ, glass-ապակե բաժակ, spoon-գդալ, fork-պատառաքաղ,  knife-դանակ, a piece of- մի կտոր, cafe-սրճարան, restaurant, bar, menu, waiter-մատուցող, to order pizza- պատվիրել պիցցա

help yourself -հյուրասիրվի,  Pass me the salt, please-աղը կփոխանցես, խնդրում եմ, I have had enough- ես բավականաչափ օգտվեցի, Some more cake? – ևս մի կտոր տորթ We’ll have fish and chips. Մենք կուզենայինք ձուկ և չիպս: I can’t eat anymore.-Ես այլևս չեմ կարող ուտել:

PIZZA  —  CAFE

My family and I went to dinner.

Father — Let’s sit at this table.

On the table  was  plate,glass cup,spoon,fork,knife,solt,pepper and oil.

Waiter — May I take your order?

Father- Yes, I’d like the meat,cheese,salad and bread.

Mother — I woud like to eat soup.

Me  and brother — Pizza.

Waiter — What  will you drink?

Father- Mineral,juice,coke.

The weiter brought the order.

Father — It’s delicous,-and added-,Pass me the salt.Thank you.

<<After the meal>>

Waiter — Woud you like something for  dessert?

Father -Yes,coffee and cake.

Mother- Tea and chocolate.

Me and brother — Ice-cream and coke.

After the dessert  my father asked :

Father- Will  you want  anything more?

Mother — I have had enough.

Me and brother- We can’t eat  anymore.

Father-  Can  we have the check, please?

Waiter- Here it is.Thank you.

We  said thanks and goodbye.

Posted in Մայրենի

Եղեգնուհին 5

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
5
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
6
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։

 

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

աղախին- նաժիշտ

սուփրա-սեղան

ղարաչի-գնչու

դալար-թարմ

2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող նախադասությունները ։                       Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։

3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

1․ Ու՞ր հասավ Եղեգնուհու համբավը։

2․ Եղեգնուհին ի՞նչ պատմութուն պատմեց  թագավորին ։

3․  Բոշային , ո՞նց տանջեցին իր խաբեության համար։

4․ Քանի՞  օր ու գիշեր տևեց հարսենիքը։

Posted in English

Homework

  1. Վերհիշենք some, any մի քանի, որոշ -գործածությունը:

some- գործածում ենք հաստատական նախադասություններում, any- հարցական, ժխտական նախադասություններում:

օրինակ՝ There are some books on the table. Are there any books on the table? There are not any books on the table.

Տեղադրեք some կամ any

  1. We need  some bananas.
  2. You can’t buy  any  posters in this shop.
  3. We haven’t got  any   oranges at the moment.
  4. Peter has bought   some   new books.
  5. She always takes   some  sugar with her coffee.
  6. I have seen   some  nice postcards in this souvenir shop.
  7. There aren’t  any   folders in my bag.
  8. I have   some   magazines for you.
  9. There are  some   apples on the table.
  10. Pam does not have   any    pencils on her desk.

2. Վերհիշենք many, much-շատ, բառերի գործածությունը:

many- գործածում ենք հաշվելի գոյականների հետ

much՝  անհաշվելի գոյականների հետ:

օրինակ՝   I don’t have many English stamps in my collection.  They don’t have much money to buy a present.

  • Տեղադրեք many, much
  1. How    many  books did you buy?
  2. How    much  money do you have
  3. How   much  did the car cost?
  4. How   many   apples are there in the basket?
  5. How   much  time have you been to the dentist?
  6. How  much  butter do you need?
  7. How  many  oranges do you want?
  8. How   much  wine does he drink?
  9. How  many  girls are there in your class?
  10. How  many   stamps have you got in your collection?
  • Տեղադրեք ` some, any, much, many
  1. I ate   some  sandwich for lunch.
  2. We had    some   cake with the tea.
  3. I often have   some  fried egg for dinner.
  4. There aren’t   any  pears left.
  5. Would you like  any  tea?
  6. Don’t eat so   much   chocolate or you’ll get fat.
  7. I don’t drink   any  beer. I don’t like it.
  8. I can lend you   much   money if you need it.

 

The Rabbit and the Turtle

One day a rabbit was boasting about how fast he could run. He was laughing at the turtle for being so slow. Much to the rabbit’s surprise, the turtle challenged him to a race. The rabbit thought this was a good joke and accepted the challenge. The fox was to be the umpire of the race. As the race began, the rabbit raced way ahead of the turtle, just like everyone thought. The rabbit got to the halfway point and could not see the turtle anywhere. He was hot and tired and decided to stop and take a short nap. Even if the turtle passed him, he would be able to race to the finish line ahead of him. All this time the turtle kept walking step by step by step. He never quit no matter how hot or tired he got. He just kept going. However, the rabbit slept longer than he had thought and woke up. He could not see the turtle anywhere! He went at full-speed to the finish line but found the turtle there waiting for him.

Կարդա և ընտրիր ճիշտ տարբերակը

Who was boasting?

  1. the turtle
  2.  the rabbit +
  3. the fox

Who could run fast?

  1. the rabbit +
  2.  the turtle
  3. the fox

Who wanted to challenge the rabbit to a race?

  1. the fox
  2.  the turtle +
  3.  the rabbit

What happened at the start of the race?

  1.  The turtle ran ahead.
  2. The rabbit ran ahead. +
  3. The rabbit took a nap.

What happened at the half-way point?

  1. The turtle took a nap.
  2. The rabbit stopped to take a nap. +
  3. The turtle went past the rabbit.

What did the turtle do?

  1.  He stopped for a rest.
  2.  He stopped for a drink of water.
  3.  He kept walking, step by step. +

Who won the race?

  1.  the rabbit
  2. the fox
  3. the turtle +

What lesson do we learn from this story?

  1. Turtles go faster than rabbits.
  2. To succeed, we must keep going and not quit. +
  3. A turtle should not challenge a rabbit to a race.
Posted in Մայրենի

Բլոգի ուղղումներ

Բարև Ձեզ։Ես  իմ ընտանիքի անդամների հետ երեկ երեկոյան  փորձեցի իմ բլոգը համապատասխանացնել ուղարկած պահանջներին։Ավելացրեցինք այն ամենը, ինչը որ պակասում էր։Շատ հետաքրքիր էր  ու հեշտ ,քանի որ Նվարդ Սարգսյանը հուշումները ուղարկել էր։Մայրիկս ու եղբայրս  նույնպես օգնում էին։Կարծում եմ լավ է ստացվել։

Posted in Ռուսաց լեզու

Мальчик и земля

  • О чем жалуется планета Земля?
  • Земля жалуется ,потому что люди загризняют землю,не думают о природе и животных.
  • Как можно помочь планете Земля?
  • Нужно не бросать мусор где папало,не тратить электричество,отккючить воду,если не нужно.
  • Какие вы знаете правила поведения в природе?
  • Нужно собирать за собой.
  • Назовите основные источники загрязнения атмосферы.
  • Фабрики,машины…
  • Каковы последствия загрязнения воды?
  • Если  мы выпым загризнённую воду, будем болеть.
  • Что должен делать человек, чтобы сохранить исчезающие виды животных и растений?
  • Не надо рубить деревбя,а растения не срывать .
  • Что такое «Красная книга»?
  • В этой книге занесено всё то что уже на грани исчесновения.
  • Назвать несколько исчезающих видов растений или животных.
  • В Армении -леопард,армянский муфлон,безоарская коза.
  • Найдите ключевые слова и задайте к ним вопросы: какой? какая? какое?
    Ею заполнены моря, озера, реки -вода(какая)-холодная.
    Жаркое время года  — лето(какое)-теплое.
     Изображение на бумаге материков, морей, гор  -атлас(кокой)-большой.
    Название нашей планеты -Земля-круглая.
    Газообразное состояние воды  -газовый-безцветный.
    Холодное время года-зима-белая.
    Смесь газов на земле  -вулкан-горячий.
    Кристаллики воды  -лёд-твёрдый.
    Глыба льда в океане-айсберг-большой.
    Твердое состояние воды-лёд-твёрдый.
    Огромные скопления воды между материками-океаны-глубокие.
Posted in Մայրենի

Դ -Տ-Թ. բաղաձայնների ուղղագրությունը

Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են: Օրինակ՝  դանակ, դարակ, տգեղ, տունկ,  թաթ, թութ, թութակ …

Բացառություններ՝

Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝

  • արդար, արդեն, արդյոք, արդյունք, զարդ, արդուկ, կարդալ, հաղորդել, բարդ, բրդել, բրդուճ, բուրդ, բրդյա, դրդել, երդվել, լյարդ, նյարդ, որդ, որդի, վարդապետ, օրիորդ.
    • —որդ վերջածանց ունեցող բառերում՝  բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.
    • —ուրդ  վերջածանց ունեցող բառերում՝  ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.
    • նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:

Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար),  դդում (դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու,  օդանցք):

Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• անդամ, խնդիր, կենդանի
•  ընդ-ով  մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:

Կատարիր առաջադրանքները՝

1․Կազմիր նոր բառեր արդար, մարդ, բարդ, զարդ, նյարդ, դադար, դդում, օդ բառերով։

Արդարամիտ,մարդամոտ,բարդույթ,զարդատուփ,նյարդաբան,անդադար,դդմապուր,օդաչու։

2․ Տրված բառերից կազմիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր)։ Օրինակ՝ ջարդ-ջարդել

արդար- արդարանալ, կիրթ -կրթվել, խինդ — խնդալ, առաջնորդ -առաջնորդել, շողոքորթ-շողոքորթել

3․ Օգտվելով բառարանից՝ գրիր, թե որ բառն ի՞նչ է նշանակում․

որդ-ճիճու
որթ-խաղողի վազ
բրդել-մանրացնել,կտոր-կտոր  անել
բրթել- հրել

4․ Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների, բաղադրիչներից յուրաքանչյուրով կազմիր նոր բառեր։ Օրինակ՝ բրդոտ-բուրդ-ոտ

բուրդ-բրդյա
ոտ-քարոտ

Արձակուրդ- արձակ — ուրդ,արձակագիր,ժողովուրդ

Գնորդ-գին-որդ,անգին,ճամփորդ

Արկածախնդիր — արկած — ա -խնդիր,արկածային,խնդրագիրք

Թղթադրամ — թուղթ -ա — դրամ,թղթախաղ,դրամապանակ

Posted in English

Homework

Տեղադրեք a, an, the որտեղ անհրաժեշտ է։

It was  a nice place with a green trees near  the river.  The boys are playing  a football in  the yard. They spoke much about  the modern literature and art. I have  an  idea of going for  a walk as far as  the station. Shall we go to London by  the train or by  the bus.

Գրիր փոքրիկ պատում օգտագործելով այս բառերը, վերնագրում եք ձեր պատումը:

boat-նավակ, journey-ճանապարհորդություն, զբոսանք, hiking-արշավել, քայլել, to go in far-հեռու գնալ, to travel-ճանապարհորդել, team-խումբ, to see off-ուղեկցել,  plane-ինքնաթիռ, passenger-ուղևոր, to agree-համաձայնվել, airport-օդանավակայան, trip-ճամփորդություն, to try on-փորձարկել, to fly-թռնել, heavy-ծանր, carriage-վագոն, port-նավահանգիստ,  leave-մեկնել, catch-բռնել, comfortable-հարմարավետ, possible-հնարավոր, seat-նստատեղ, suitcase-ճամպրուկ, ticket-տոմս, station-կայարան, կայան train-գնացք, railway-երկաթուղի

Boat trip

The team of my friend wanted to travel by boat.They came to the port and they wanted to go in far,but their parents came and said them that they would go together tomorrow.They agreed.

Grandfather’s trip

My grandfather had a suitcase in his hand and came to the station with the tickets in his hands.He was sitting in the carriage and was waiting his leaving.Suddenly they said that passenger had  won anairplane ticket.It was my grandfather.He was taken to the airport and was waiting his leaving.

  • Նախադասությունները գրեք անցյալ, ներկա շարունակական, ապառնի ժամանակաձևերով:

1. They go to the cinema every Sunday. They are going to the cinema every Sunday.They went to the cinema every Sunday.Thay will go to the cinema  every Sunday.

2. She eats ice-cream in summer. She is eating. She ate the ice cream. She will eat ice cream.
3. The boys play football in the yard. The Boys are playing. The boys played. The boys will play
4. The children have got five lessons at school. The children had got. The children are getting. The childre nwill get.
5. Jane usually goes to bed at 10 o’clock. Jane is going. Jane will go. Jane went to bed.

Posted in Մայրենի

Հայոց մայրաքաղաքներ

Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրա­քաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։

Լրացուցիչ նյութ

Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվան­դակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինու­թյուններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակու­թյան շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությանը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան’ իր երկու շրթունքներով։

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ — Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապե­տության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որ առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որ շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։

Արտաշատը հիմնադրել է Արտաշես 1-ը՝ հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը», ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատա­կագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։

Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։

Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո 303 թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։

Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441 թ. հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաս­տատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը։

 Կարթագեն — Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաք- պետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ: Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել  Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքներըը:
  • Երվանդաշատը կառուցվել է Արաքս և Ախուրյան գետերի միացման տեղում։Նախկինում Արմավիր։
  • Արտաշատը ՝կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի  մոտ։
  • Վաղարշ 1 թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ  ։
  • Որ  է հիմնադրել Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքները:
  • Երվանդաշատը հիմնադրել է Երվանդ Վերջին թագավորը։
  • Արտաշատը ՝Արտաշես 1-ին թագավորը։
  • Վաղարշապատը ՝Վաղարշ  1-ին թագավորը։
  • Ներկայումս որտեղ է գտնվում Երվանդաշատ, Արտաշատ և Վաղարշապատ մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:
  • Արտաշատը գտնվում է Արարատի մարզում։
  •  Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ:
  • Վաղարշապատը  գտնվում է Արմավիրի մարզում։
Posted in Բնագիտություն

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկր, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասր բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումր, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունն րնդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Բակտերաները և սնկերը աչքին տեսանելի չեն։Բակտերիաները միաբջիջ,իսկ սնկերը բազմաբջիջ են։
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  4. Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը խոշորացնող սարքի օգնությամբ։
  5. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  6. Բակտերիաները պաշտպանվում են արտաքին մասը ,որը շրջապատում է նրան։
  7. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  8. Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  9. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
  10. Նրանք  նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։
  11. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  12. Սնկերն ու ծառերը օգնում են իրար աճել և զարգանալ։
  13. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  14. Ուտելին են ՝շամպինյոնը, սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը։
  15. Թունավոր են ՝գալերինա,դժգույն ճանճասպան
  16. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
  17. Ատամները լվանալու ժամանակ բակտերիաների մեծ մասը ոչնչանում է և բերանի խոռոչում բակտերիաները չեն կարողանում ատամները,լեզուն ,կոկորդը վնասել ։
Posted in Մայրենի

Ապրիլի 15

1.5բառ, որ ունի երկու վանկ, օրինակ՝ կա-տու և 5 բառ, որ ունի երեք վանկ՝ օրինակ՝ մե-քե-նա:

Երկու վանկ֊աղ_ջիկ,պար_տեզ,նա_ժիշտ,ա_ռաջ։

Երեք վանկ֊թա_գա_որ,հե_ռա_նում,ա_ռա_ոտ,այ_սին_քն,զար_դար_ված։

2. Դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր, օրինակ՝ որդի- թ լսում ենք, դ գրում։

Աղջիկ֊ղ_խ,ջ_չ

Առաջ֊ջ_չ

Թագաոր֊գ_ք

Զարդարված֊դ_թ

Սրբել֊բ_փ