Posted in Հայոց պատմություն

ՎԱՐԴԱՆԱՆՔ

1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:
1․ Հայաստանում Պարսկակաստանի իշխանությունը լիներ
2․ Հայերին կրոնափոխ անելը , դարձնել կրակապաշտ ։

2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:
Ավարայրի ճակատամարտից հետո պարսից արքա Հազկերտ 2-րդը որոշում է , որ հայերը մնան քրիստոնյա և էլ չի ուզում նրանց դարձնել կրակապաշտ , որովհետև Հազկերտը հասկացավ , որ շատ դժվար կլինի այդ գործն իրականացնելը ։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։

Հայ նախարարները նստած են Պարսից արքայի դիմաց ու սպասում են , թե նա ի՞նչ պիտի ասի իրանց ։ Հազկերտը հրամայում է հայոց նախարարներին մոռանան քրիստոնեությունը ու դառնան կրակապաշտ ու իրենց երկիրի ներսում կառուցեն ատրուշաններ ։ Այդ ժամանակ Վարդան Սպարապետը չի դիմանում ու կանգնում է ու ասում , որ ինքը չի անի այդպիսի բան / այդ ժամանակ , որ սպարապետին թողնեին կսպաներ Հազկերտին /, բայց նախարարները նրան համոզում են մտածել ու պատասխան տալ վաղը ։
Այդպես էլ անում են ։

4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։

Եթե ես լինեի Արտաշատի ժողովում , ես էլ Վարդան Մամիկոնյանի հետ կհամաձայնեի կռվել պարսիկների դեմ ու չէի դառնա կրակապաշտ ։
Այդպես կորոշեի , որովհետև դավաճանությունն ու սուտը ամենա վատ բաներն են ։

5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին։
Կեղծուրացություն — ստից ուրանալ / փոխել / քո կրոնը ։
Հայ նախարարները այդպես արեցին , որ կարողանան հետ գան Հայաստան ու զորք հավաքեն Պարսից բանակի դեմ կռվելու համար ։Եթե այդպես չանեին նրանց բոլոիրն կսպանեին , իսկ ժողովուրդը կմնար առանց առաջնորդի ։

Posted in Գրականություն

Վ․ Տերյան

Տերյանը շատ թագմանություններ է արել հայերենից ռուսերեն և հակառակը ։Նա թարգմանել է «Կոմունիստական մանիֆեստ»-ը , ռուսերենից հայերեն է թարգմանել քաղաքական — գիտական երկեր: 
Տերյանը ռուսերեն է թարգմանել Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն , «Կտակ»-ը, «Սասունցի Դավիթ» էպոսից մի մեծ հատված, «Կայծեր» վեպի առաջին հատորը և Շիրվանզադեի <<Ցավագարը»։Ասում էին , որ նա ռուսերեն է թարգմանել Շիրվանզադեի «Քաոս» մեծ վեպը,բայց դա այդպես չէ ։

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Չեմ դավաճանի իմ Նվարդին

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ՜, Շամիրա՛մ.
Որպես արքան այն`մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о՜, Շամիրա՛մ։

Posted in Հայոց պատմություն

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արշակունիներ

1. Նշված յուրաքանչյուր արքային նկարագրիր 3-4 նախադասությամբ

Տրդատ Առաջին
Տրդատ 1-ը թագավոր է 52 թ-ից ։  Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։Այս արքայի ժամանակ երկիրը բարգավաճում է , հզորանում է ։Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը ,

Տրդատ Առաջին
Այս արքայի ժամանակ երկիրը բարգավաճում է , հզորանում է ։Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը , կառուցվում է արքայական բաղնիքը։ 

Տրդատ Երրորդ

Տրդատ 3-ի ժամանակ ընդունվեց քրիստոնեությունը ։ նրա ժամանակ վերականգնվեց Մեծ Հայքի ամբողջականությունը և անկախությունը , երկրում տիրում էր խաղաղությունը , ուժեղացրեց բանակը ։

Արշակ Երկրորդ
Արշակ 2-րդը շատ լավ թագավոր էր ու մտածում էր ժողովրդի մասին ։ Մայրաքաղաքը տեղափոխեց Արտաշատից Դվին ։ Մենակ մի բան սխալ արեց , որ Արշակավան քաղաք կաանչեց պարտք ունեցողներին ու նախարարներին ջղայնացրեց ։

Պապ թագավոր/370-374թթ/

Պապը լավ թագավոր էր , շատ էր մտածում երկրի մասին ։ Ուզում էր , որ Հայաստանը հզորանա ։ Հռոմից ու Պարսկաստանից ուզում էր անկախ լինեն ։ Վերանորգեց եկեղեցիները , բնակավայրերը ։Բայց Հռոմին դուր չեկավ ու դրա համար նրանք խնջույք կազմակերպեցին ու դրա ժամանակ սպանեցին Պապ թագավորին

Վարազդատ (374-378 թթ.)
Վարազդատը շատ լավ մարզիկ էր , խիզախ էր ու քաջ , բայց արկիր կառավարել չէր կարողանում ։Նա սպանում է Մուշեղ Մամիկոնյանին , ով այդ ժամանակ կառավարում էր երկիրը ։ Նա վատ արքա էր ու նրան դուրս քշեցին Հայիքց։

2.Տալ ստորև բառերի բացատրությունը

Կոտակ — ցածրահասակ , ուրացող — դավաճան , կանգուն — կանգնած ,երկարության չափ = մեկ մետրի,մենաստան- վանք , պրովինցիա — ծայրամաս, հրովարտակ —  հրաման, բորոտ —  Քոսոտ, տոհմիկ ազնվական — ազնվականների տոհմ

3.Լրացնել իրադարձությունները.

66-428 թթ.-Արշակունիների գակալություն

301թ. — քրիստոնեության ընդունում

330-338թթ — Խոսրով Կոտակի գահակալում

339-350թթ — Տիրանի գահակալում

350-368թթ — Արշակ 2-ի գահակալում

354թ- Հայ եկեղեցու 1-ն ժողովը

363թ- կնքվում է հռոմեա — պարսկական հաշտության պայմանագիր , որով Հռոմը չպիտի օգներ հայերին ։

370-374թթ — Պապա թագավորի գահակալություն

371թ — Ձիրավի ճակատամարտ

374-378թթ — Վարազդատի գահակալություն

388-414թթ — Վռամշապուհի գահակալություն

422-428թթ -Վռամշապուհի որդի Արտաշեսի գահակալում

Հիմնավորիր , որ արքայի օրոք կցանկանայիր ապրել:

Ես կուզեի ապրել Տրդատ 1-ի ժամանակ , կուզեի ծանոթ լիներ նրա հետ ։Տեսնեի Գրիգոր Լուսավորիչին , թե ոնց է նա 13 տարի այդ փոքր խցում մնալուց հետո դուրս գալիս ու տարածում քրիստոնեությունը

Լրացուցիչ/նրանց համար ովքեր 8, 9 միավոր են ցանկանում ստանալ/

Արշակ II-ի որոշ անհեռատես քայլեր հանգեցրին երկրի ներսում երկպառակությունների·և հակասությունների կաթողիկոսի հետ։ Այդ քայլերից որո՞նք կարող ես նշել։ Ինչո՞ւ է արդարացի այդ քայլերն անվանել
անհեռատես։ 

Արշակի անհեռատես քայլը նա էր , որ Արշակավանը կառուցելուց հետո հայտարարեց , որ բոլոր նրանք , ովքեր ունեն պարտքեր կարող են գալ և առանց պարտքերը տալու ապրեն Արշակավանում ։ Դա առաջացրեց շատ նախարարների դժգոհությունը ու նրանք դեմ դուրս եկան թագավորին ։
Մյուսը նա էր , որ Արշակը խոստացավ նախարարներին չպատժի իրեն դեն դուրս գալու համար , աբյց խոսքը չպահեց ու մի քանի նախարարների սպանեց ։
2. Փորձի՛ր առանձնացնել այն հասարակական խմբերը,
որոնց դրության բարեկարգմանն էին ուղղված Ներսես
Մեծ կաթողիկոսի ձեռնարկած բարենորոգումները։

Ներսես Մեծ կաթողիկոսի ձեռնարկեց իջևանատների , աղքատատների , հյուրատների , բժշկատների կառուցումը ։ Նա այդ ամենը իր հետ բերեց Հունաստանից ու ուզում էր , որ Հայաստանում էլ լինեն տեղեր , որտեղ մարդիկ կարող են մնալ հանգստանալ , բուժվել ։
4. Գրի՛ր այն 3 բառերը, որոնք առաջինն են գալիս մտքիդ
Արշակ II-ի և Պապ թագավորի կառավարման մասին
մտածելիս (յուրաքանչյուրի համար 3 բառ)։

Արշակ 2-րդ — սկզբում լավ ,հետո ոչ հեռատես , վատ կառավարող
Պապ — լավ կառավարող , հեռատես , խելացի
5. Փոխարինի՛ր Պապ թագավորի կատարած քայլերից մեկը քո առաջարկած որոշմամբ և նշիր, թե ինչ արդյունքների կարող էր դա հանգեցնել երկրի համար։

Պապ թագավորի կատարած քայլերից կփոխեի խնջույքի գնալը ։ Չէր գնա , իրան չէին սպանի ու լավ թագավոր կլիներ Հայքի համար ։

6.Ամփոփիր Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:
Արշակունիների արքայատոհմի անկման պատճառներից մեկը նա էր , որ Հռոմը և Պարսկաստանը անընդհատ ուզում էին , որ Հայաստանը լինի իր կողմը ։ Թագավորներն էլ նախարարների հետ միշտ վիճում էին ու <<անհաշտ էին>> ։

Posted in English

14.02.22

1 Grammar
A
1. you have to understand! There is no way I can accept this.
2. If you want to go to university, you have study hard.
3. She goesen’t have to buy a computer . She can us my laptop.
4.Students at most schools in the UK doesnt hav to wear a uniform.
5.I understand what you said . You  have to tell me again!
6. James wants to be healthy. he has to be careful about what he eat.
7. You doesen’t have to help me whit my work. I can do it on my own.

B

1.she is buying some fruit at the supermarket.
2. Can i have an orange please?
3. I can’ t buy it. I haven’t got much money.
4. How many tomatoes have we got?
5. Many people live in this city.
6. If you want something to eat ,have some sandwich.
7. We’ve got a eggs, but we haven’t got much bread.
8. We haven’t got some apple today. Would you like any carrots?
9. Our teacher never gives us any homework before the weekend . she’s great!

2 Vocabulary
A
1 olive
2 eggs
3. sugar
4.orange
5. water
6. carrets
7. bread
8. apple
9. meat
10. fish
Vegetables ( mystery word )

B
1 Olive oil is a good oil to use in cooking.
2 They come from chickens and you can fry them or boil them eggs.
3. A lot of people put this in coffee.
4. Lots of people drink orang juice for breakfast.
5.I’d like a glass of mineral water .
6.They are orang and they grow under the graund .
7.You need bread to make toast .
8.A round friut that usualy red or green .
9.Chiknen , lamb and beef , for exemple .
10.Food that we get from the sea .
B.
1.tindest- dentist
2.crodot- doctor
3.serun — nurse
4.lpito — pilot
5.wrayel- leawer
6.rigefhetifr —
7.eerening — engineer





Posted in Կենսաբանություն

Գոմաղբի մասին

Օրգանական պարարտանյու։
Կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Ինչպես կիրառել գոմաղբ: Գոմաղբը լավագույն օրգանական պարարտանյութն է:
Posted in Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Դերբայներ 

անորոշ — ել, ալ

ենթակայական -ացող, ող

հարակատար- ած

համակատար- իս

անկատար-ում

վաղակատար- ացել, ել 

ապակատար-ալու , ելու

ժխտական ա, ի 

1.Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել:

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

2. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ես ապրում մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեմ այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ եմ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: