Posted in Բնագիտություն

Թումանյան 15․02․22

Երկաթուղու շինությունը

Պատմվածքը հետաքրքիր էր , ինձ դուր եկավ , թե ինչպես էին 1898 թ․ Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղու շինության մասին վիճում տեղի գյուղացիները ՝ ՈՒհանես բիձու գլխավորությամբ ։
Մի մասը մտածում էր , որ երկաթուղու շինությունը վնաս կբերի իրենց գյուղին ։
Մյուս մասը մտածում էր , որ ավելի լավ կլինի ։
Այդպես էլ մինչև վերջ համաձայնության չեկան , լավ կլինի , թե չէ։

Մարտը

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Հովհաննես Թումանյան

Հեղինակ՝

Բարև։ Ես Կարապետն եմ։ Ծնվել եմ 2009թ․ նոյեմբերի 17-ին։ Սիրում եմ նկարել, ճամփորդել և լողալ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։

Թողնել մեկնաբանություն