Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք 28․09․22

1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ — արագավազ (կենգուրու), կակղամորթ — փափկամորթ, մարտունակ — բազմունակ, արճճապատ -ոսկեպատ, մեծասքանչ — հիասքանչ, հողածին — բնածին , փառամոլ — եսամոլ, ատոմակայան — ավտոկայան :

2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս — հեռագիր , հանրածանոթ — հանրաճանաչ, ձյունածածկ — ձյունանուշ, երկրագունդ — երկրակեղև, կենսակերպ — կենսագիր, հնավանդ — հնաբան , մտահոգ — մտամոլոր , բարենպաստ — բարեհամբույր, ակնթարթ — ակնաբույժ, լուսանցք — լուսամփոփ:

3. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց — խաղողի վազերը հողից ազատելը
Այգաբաց — արևածագ

բ) Հայելի — հղկած մակերևույթ
Հայացք — աչքերը մի բանի վրա ուղղելը
Ծովահայաց — դեպի ծովը նայող
(գրաբ. հայել — նայել)

գ) Ակնթարթ — մի անգամ աչքը թարթելու տևողությունը
Ակնդետ — աչքերը մի կողմ դարձրած դիտելով
Ակնոց — աչքերին դրվող զույգ ապակիներով սարք

դ) Քինախնդիր — վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր
Վրեժխնդիր — վրեժը լուծելու հետամուտ, վրեժի զգացումով տոգորված
Մանրախնդիր — մանրուքների ետևից ընկնող, բծախնդիր, չնչին բաների կարևորություն տվող
(գրաբ. խնդրել — փնտրել):

4. Տրված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

ա) Սրահար —  սրի հարված ստացած,
Կայծակնահար- Կայծակից զարկված՝ խփված
Սիրահարվել-  Հակառակ սեռի անհատի սիրով համակվել, սեր տածե
Խոտհարք — Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր:
(գրաբար հարկանել նշանակում է 1. խփել, 2. ծեծել, 3. կտրել, կոտրել):

 բ) Կենսասեր-  կենսուրախ, կենսախինդ
Կենսախինդ — կյանքը սիրող
Կենսաբան — Կենսաբանության մասնագետ,
Կենսագրություն — Մեկի կյանքի և գործունեության նկարագրությունը Կենսաաձև — ապրելու ձև ,
Կենսատու —  կենդանություն տվող, կենդանացնող
Կենսահորդ —  կենսախինդ
(կյանք բառի գրաբ. ձևերից մեկն է` կեանք — կեանս — կենս):

Հեղինակ՝

Բարև։ Ես Կարապետն եմ։ Ծնվել եմ 2009թ․ նոյեմբերի 17-ին։ Սիրում եմ նկարել, ճամփորդել և լողալ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։

Թողնել մեկնաբանություն