Posted in Հայոց լեզու 8

Դասարանական աշխատանք 08.02.2023

Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:

1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:

2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:

Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

·                    հաստատական

·                    ժխտական

·                    երկբայական

·                    գնահատողական

·                    սաստկական

·                    սահմանափակման 

Առաջադրանքներ

1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ: 

Իհարկե — հաստատական
Կարծես թէ — երկբայական
Անպայման — հաստատական
Մի՞թե — երկբայական
Բարեբախտաբար — գնահատողական
Դժբախտաբար — գնահատողական
Նույնիսկ — սաստկական
Մանավանդ — սաստկական
Գոնե — սահմանափակման 
Միայն — սահմանափակման 
Ոչ — ժխտական

2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 

Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 

Պարզ— գոնե , իբր , ահա

բարդ— իբրև թե , նույնիսկ , կարծես թե

ածանացավոր— անպատճառ

բարդածանցավոր— բարեբախտաբար

3. Կետադրի՛ր տրված նախադասությունները

Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 
Իրոք , նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 

Ոչ դա միայն ինձ է վերաբերում: 
Ո՛չ , դա միայն ինձ է վերաբերում: 

Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: 
Ընկերս , անշուշտ , միշտ ինձ հետ է: 

Արդյոք լուծում ունի այս հարցը:
Արդյո՛ք լուծում ունի այս հարցը: 

4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: 

Իհարկե / հաստատական / իմ սրտով է այդ պատմությունը: 

Գեթ /երկբայական/մի բառ ասա, մի բան խոսիր:

Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր /ժխտական /:

Թերևս / երկբայական /այս մասին նորից խոսենք:

Այդ պատմությունը, ո՛չ/ ժխտական/, չի կարող որևէ դեր ունենալ: 

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:

Իհարկե , վստահում ես ։

2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
— Այո , մանավանդ ցուրտ օրերին ։

3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Անկասկած , շատ է օգնում ։

6․Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:

Կգա՞ս ինձ հետ ֆիլմ դիտելու ։
Այո , իհարկե կգամ ։