Posted in Հայոց և համաշխարհային պատմություն 9

Պատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 9․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/

բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ
ե/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էջ 52-57

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման հետ կապված Թուրքիան ուներ ժխտողական դիրք և Հայաստանի անհրաժեշտ էր Ռուսաստանի օգնությունը։ Թուրքիան ցանկանում էր հայկական հարցից զիջումներ կորզել Անտանտի պետություններից և Ռուսաստանից։ 1921թ․ տեղի է ունենում Մոսկովյան կոնֆերանսը և Թուրքիան սպառնում է, որ եթե իր օգտին ոչինչ չկայացվի, ապա նա կանցնի Անտանտի կողմը։ Ստիպված Ռուսաստանը հայկական որոշ հողեր տալիս է Թուրքիային։ Ստալինը այն ժամանակ նշել է, որ չարժի Կարսի համար կռվել Թուրքիայի դեմ։ 1921թ․ փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները։ Այդ ամենը ի օգուտ Վրաստանի և Թուրքիայի եղավ։ Ըստ այդ պայմանագրի Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները։ Կարսի մարզը և Սուրմալույի գավառները մնում էին Թուրքիային, իսկ Հայաստանը դառնում է 29 հազ․ քառ․ կմ։

Լոռու և Ջավախքի խնդիրը

Այդ տարածքային հարցերը մեծ դեր ունեին հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները ցանկանում էին Լոռին միացնել Վրաստանին, բայց ապստամբության շնորհիվ այդ ամենը լռեցվեց։ Ապստամբությունը սկսվեց 1921թ․ փետրվարի 11-ին, այն տևեց 3 օր։ Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Վրաստանը ասում էր, որ, եթե Լոռին միացել է Հայաստանին ապա Ջավախքը պետք է միանա Վրաստանին և հենց այդպես էլ լինում է։

Նախիջևանի հիմնախնդիրը

Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրը Ադրբեջանի հեղկոմն ընդունեց որոշում, որով Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանի մաս են։ Սակայն Թուրքիայի գլխավորությամբ Նախիջևանում իշխանությունը անցավ թաթարներին։ Մոսկվայի պայմանագրով էլ Նախիջևանը դարձավ Ադրբեջանի մաս և հայաթափվեց։

Զանգեզուրի հերոսամարտը

1920թ․ դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվում է համազանգեզուրյան առաջին համագումարը, և ըստ դրա այն ժամանակավորապես համարվելու էր ինքնավար պետություն։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ․ հունիս-հուլիս ամիսներին սկսվում են ռազմական գործողությունները։ Նժդեհը զենքերը վայր է դնում պարտությունից կրած։ Այդ հերոսամարտի շնորհիվ այսօր Սյունիքը Հայաստանում է։

Արցախի հիմնախնդիրը

Հայաստանի կառավարությունը 1921թ․ հունիսի 12-ին ընդունեց որոշում, որով Ղարաբաղը կազմելու է Հայկական ԽՍՀ անբաժան մասը։ Կոմիսարը Ասքանազ Մռավյանն էր։ Ադրբեջանը դեմ էր դրան։ Ադրբեջանն ասում էր, որ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին, և հակառակը։ Հուլիսի 4-ին Կովկասյան բյուրոյի նիստում ընդունվեց որոշում Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Բայց հաջորդ օրը Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանին։ Դրա պատճառը տնտեսական կապերն էին։ Այսպիսով Ղարաբաղը դարձավ ինքնավար մարզ, որի կենտրոնը Շուշին էր։

Առաջադրանք.

1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։

Մենք ժառանգել էինք տարածքային չլուծված խնդիրների ահռելի պաշար ՝ լուծված չէր առաջին հերթին Ղարաբաղի, իսկ հետո արդեն ՝ Ջավախքի, Լոռու և Նախիջևանի տարածքային խնդիրները։
2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Նաև ներկայացրե՛ք արդյունքները։

Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ․ հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա իր հետ վերցնելով փաստաթղթերի ահռելի փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեն 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանարապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ ՝ ռուս-թուրքական։
3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանը այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս /գրավոր-բլոգային աշխատանք/․ 

Հայաստանը դեռ չէր մաքրել իր տարածքային հաշիվները, երբ ավելացավ նորը 44 օրյա պատերազմից հետո, ՀՀ սահմանները փոփոխվեցին, ինչը անթույլատրելի է։ Հիմա խաղասեղանին դրված է Սյունիքը և տարածքային խնդիրները կարծես գնալով շատանում են։ Ես կարծում եմ, որ մեզ պետք են լավ դիվանագետներ և հարցի լուծումն տեսնում եմ հենց այդպես ՝ պետք է կրթել լավ դիվանագիտական սերունդ։

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզվի ամփոփիչ հարցարաններ

5․ Ո՞ր բառում գաղտնավանկ չկա։
1) բարձր
2) հնչյուն
3) հավերժահարս
4) խնդրել

6․ Հայերենի ո՞ր ձայնավորը չկա 4-րդ նախադասության մեջ։
Օ(Ո) ձայնավորը չկա 4-րդ նախադասության մեջ։

7․ Բնագրում իզուր բառը ո՞ր նշանակությամբ է գործածվել։
1) անտեղի
2) ապարդյուն
3) անհիմն
4) հանիրավի

8․ Ճի՞շտ է, որ ապարանք բառը նշանակում է «շքեղ տուն, պալատ»։
1) այո
2) ոչ

9․ Հուսահատվել բառին ո՞րը հոմանիշ չէ։
1) հուսալքվել
2) հուսաբեկվել
3) տարտամել
4) վհատվել

10․ Այս բառերից ո՞րը երաժշտական գործիք չի նշանակում։
1) քնար
2) կթղա
3) տավիղ
4) ծնծղա

11․ Կազմի՛ր գոյականների հոգնակի թիվը։
ա) երաժիշտ — երաժիշտներ
բ) պատանի — պատանիներ
գ) ապարանք — ապարանքներ
դ) պատուհան — պատուհաններ

12․ Բնագրում գործածված բառերից որի՞ ձևաբանական վերլուծությունն է սխալ։
1) մի — անորոշ դերանուն
2) էլ — ժամանակի մակբայ
3) միշտ — ժամանակի մակբայ
4) հուսահատորեն — ձևի մակբայ

13․ Ո՞ր ձևն է սխալ։
1) խոսած
2) խոսա
3) խոսող
4) մի՛ խոսեք

14․ Ձևաբանորեն վերլուծի՛ր երրորդ նախադասության մեջ կապույտ գրվածները։
ա) ջութակը — գոյական, որոշյալ առում, եզակի թիվ, ուղղական հոլով
բ) հրամայաբար — ձևի մակբայ
գ) մերթ — ժամանակի մակբայ
դ) հառաչում — բայ, դիմավոր, սահմանական եղանակ, անկատար անցյալ։

15․ Առաջին նախադասության մեջ կապույտ գրվածները նախադասության ի՞նչ անդամներ են։
ա) սովորական ժամին — ժամանակի պարագա
բ) պատուհանի տակ — տեղի պարագա
գ) իր հնչյուններով — հատկացուցիչ հատկացյալ

16․ Ո՞րերորդ նախադասության կազմությունն է սխալ ներկայացված։
1) 1 — բարդ ստորադասական նախադասություն

2) 2 — պարզ համառոտ նախադասություն
3) 3 — բարդ համադասական նախադասություն
4) 4 — պարզ ընդարձակ նախադասություն

17․ Վերևի հատվածում լրացրո՛ւ կապույտ գրված բաց թողնված տառերը։
Վերջին, արձակում, փեղկը, թղթի, օդի, թուղթը, կարդաց, ներքևը։


18․ Որտե՞ղ ձայնավորի կամ երկհնչյունի հնչյունափոխություն չկա։
1) հուսահատական
2) կիսով
3) գետնին
4) պտտվելով
5) երաժշտի
6) անդունդ

19․ Այստեղ գործածված անանց բառն ի՞նչ է նշանակում։
1) անամոք
2) անանցանելի
3) հավերժական
4) հավիտենական

20․ Ճի՞շտ է, որ վիհ և խորիմաստ բառերը հոմանիշ են անդունդ-ին։
1) այո
2) ոչ