Posted in Գրականություն

Տերյան

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

1903

Բանաստեղծությունը կարդալուց պատկերացնում եմ գիշեր ու սեր։

ԱՆԱՆՈՒՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…

Երկու բանաստեղծություննել սիրո մասին եին ։ Իմ կարծիքով Տերյանը շատ է սիրել իր սիրած աղջկան ։



Իմ մտածելով Հեղինակը ասում էր Սիրո , քնքշութան , զգացմունքների ։

Այսպես է նա ներկայացնում իր զգացմունքները։

Հեղինակ՝

Բարև։ Ես Կարապետն եմ։ Ծնվել եմ 2009թ․ նոյեմբերի 17-ին։ Սիրում եմ նկարել, ճամփորդել և լողալ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։

Թողնել մեկնաբանություն