Posted in Հայոց և համաշխարհային պատմություն 9

Թեմա 11․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/

ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է 600000 Հայ։ Հայկական դիվիզիաների քանակը 6-ն էր։  Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ 1942 թ․ 390-րդ դիվիզիան Կերչի մոտ ամբողջությամբ սպանվեց։ 76-րդ դիվիզիան Ստալինգրադում կրվելու համար դարձավ 81-րդ գվարդիական դիվիզիա։ 89-րդ դիվիզիան Թաման թերակղզում տարած հաղթանակի համար անվանվեց ( Թամանյան դիվիզիա ):
Անս դիվիզիան միակն էր , որ հասավ Բեռլին։

Պարտիզանական ջոկատներ

Հայ Պարտիզանները հիմնականում ռազմագերիներ էին։ Կայ ռազմագերիները պարտիզանության են դիմել երկու ճանապարհով՝ փախուստով համակենտրոնացման ճամբարներից և հայկական լեգեոնից։

———————————————————————————————————————————————

Հովհաննես Բաղրամյան՝ Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ Գերմանացիներին։

Համազասպ Բաբաջանյան՝  1941-1942 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ 

Հովհաննես Իսակով՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը։ 1942 թվականի հոկտեմբերի 4-ին Գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել։

Սերգեյ Խուդյակով՝ Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։

2․ Ի՞նչ նշանակություն ուներ Ստալինգրադի ճակատամարտը ՀԽՍՀ-ի և ողջ հայ ժաղովրդի համար։

Հեղինակ՝

Բարև։ Ես Կարապետն եմ։ Ծնվել եմ 2009թ․ նոյեմբերի 17-ին։ Սիրում եմ նկարել, ճամփորդել և լողալ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։

Թողնել մեկնաբանություն