Posted in Աշխարհագրություն

Բուսաբուծություն

  • Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:
  • Բուսաբուծության կամ հողագործության զարգացման վրա ազդում է բնակլիմայաական բարենպաստ պայմանները ՝ լույսը , ջերմությունը , խոնավությունը ։
  • Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Այն բնակչությանը մատակարարում է , օրինակ հողագործությունում աշխատող մարդկանց աշխատանքով , մեքենաններ ու բազմազան ռոբոտներ , որը կան այդտեղ , զբոսաշրջիկներին ՝ մեր երկրի համով ուտելիքները , որ տանում են իրանց հետ ուրիշ երկրներ ու հետո արտահանում են ։

  • Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Բրինձ — Չինաստանը, Հնդկաստանը,
Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը:

Ցորեն — Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում,
Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում:

Եգիպտացորեն — ԱՄՆ, Չինաստանը և Բրազիլիան:
Բամբակ — Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ:
Թեյ — Հնդկաստանը, Չինաստանը և Շրի Լանկան:
Սուրճ — Բրազիլիան, Կոլումբիան:
Կակաո — Աֆրիկան։
Խաղող — Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:

Posted in Երկրաչափություն

16․03․22

277 , 278 , 281

277.

Ա․ Ոչ բութ անկյուն չէ , քանի որ , եռանկյան մեջ կարող է լինել միայն մեկ բութ անկյուն ապա նրա դիմաց ընկած կողմը պետք է լինի մեծագույնը այսինքն BC — ն։

Բ․ Այո բութանկյուն է




Ա․ BC > AC > AB
Բ․ BC > AC = AB

281.

Դիտ․ ABO և CBO եռանկյւնները , AB= BC , BO- Ն ԸՆԴՀԱՆՈՒՐ
<ABO = <CBO , հետևաբար եռ․ ABO = CBO , հետևաբար AO= CO
ուրեմն եռ․ AOC — Ն հավասարացրուն է ։

Posted in Գրականություն

15․03․22

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

Ելե՜լ են նորից…

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
թախիծ- տխրություն
Դյութել — հմայել , գերել
հար- հավետ
սեգ- հպարտ

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-

Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Բանաստեղծության մեջ նկարագրվում է գարնան սկիզբը , երբ մարդիկ զգալով գարնան ջերմությունն ու գեղեցկությունը չեն ուզում մնան տանը , այլ դուրս են գալիս փողոց զբոսնելու ։

Posted in Հայոց լեզու

16․03․22 Դասարանական

1. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շաւր կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ լինի ,որ կարողանամ մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ քշեմ:
Գոնե մինչև ծովափ քշեք , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար տևի ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ , մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
Եթե քամին չխանգարի ու փորձառու նվագները կարողանան ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է ոչնչացնի, թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պիտի շատացնենք , որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է հասկանան , որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պիտի անի , այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է դադաացնենք :

4. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

 Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնենցնեն  (վերածել, կանգնեցնել)
 Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կաներ ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվեր ու կհիվանդանար (թունավորվել, հիվանդանալ)Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար  .կլիներ կեր հայթաթելը: (լինել)

Posted in Հայոց լեզու

16․03․22

1. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանային (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

2. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր): 

Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ: 
Ըղձական ապառնին
Ապրեմ , անցնեմ , խաղամ , հեռանամ
ապրես , անցնես , խաղաս , հեռանաս
ապրեի , անցնեի , խաղաի , հեռանաի
ապրենք , ապրենք , խաղանք , հեռանանք
ապրեք , ապրեք , խաղաք , հեռանաք
ապրեն , ապրեմ , խաղան , հեռանան

3. Ուշադրություն դարձրո՛ւ  տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական  եղանակների բայերին և պատասխանի՛ր  հարցերին:


Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է:  Կազմեց,  հիացանք:  Կազմում էիր,  հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:

Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,

Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:

Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:

Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:

Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:
Կազմում եմ- ներկա ժամանակ ունի սահմանական եղանակը ։

Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:
Բայի հրամայական եղանակն ունի ապառնի ժամանակ և երրորդ դեմք ։

Ո՞ր եղանակներն են կազմվում  ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:

Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:
Սահմանադրական եղանակը ։

Posted in Ռուսաց լեզու

Моя необыкновенная бабушка

Сочинение

У меня есть две бабушки . Я их очень люблю , а они меня
обожают . С папиной мамой я живу , а к другой бабушке
еду в гости по выходным . Когда они идут в магазин я
обязательно предлагаю пойти с ними , чтобы помочь им ,
чтобы они не таскали тяжёлые сумки . Я очень люблю
просто гулять с ними , они рассказывают интересные , любо
питные истории .